Հյոտտոկո (ճապ.՝ 火男), կատակերգական ճապոնական կերպար է, որը պատկերվում է դիմակի միջոցով։ Նրա բերանը կծկված է և մի կողմ թեքված։ Որոշ դիմակներ ունեն տարբեր աչքերի չափսեր ձախ և աջ աչքերի միջև։ Հաճախ գլխին շարֆ կա (սովորաբար սպիտակ՝ կապույտ կետերով)։ Կանանց համար նմանատիպ կերպար կա, որը կոչվում էՕկամե (ճապ.՝ 阿亀) կամ Օտաֆուկու (ճապ.՝ 阿多福)։

19-րդ դարի փորագրված ընկույզ, որը պատկերում է Հյոտտոկոյի դիմակը

Անվան ծագումը գալիս է "կրակ" (ճապ.՝ hi) և "մարդ" (ճապ.՝ otoko) բառերից։ Այն կարող է լինել այն պատճառով, որ հերոսը կրակ է փչում բամբուկե խողովակով։ Տեղական բարբառները այն դարձրեցին Հյոտտոկո (ひょっとこ)՝ հիհյո դարձնելով։

Պատմություն

խմբագրել
 
Հյոտտոկո դիմակով կատարող

Կա կարծիք, որ Հյոտոկոն նախկինում լեգենդար կերպար է եղել Ճապոնիայում, իսկ հիմա դարձել է ֆոնդային կերպար։

Իվատե պրեֆեկտուրայում առասպել կա Հյոտտոկոյի ծագման մասին։ Պատմության մեջ տարօրինակ դեմքով մի տղա, ով կարող էր իր մարմնից ոսկի ստեղծել։ Երբ տան անդամներից ինչ-որ մեկը մահանում էր, այս տղայի դիմակը դնում էին տան բուխարու վերևի հատվածում, որպեսզի բախտը այցելեր մարդկանց տուն։ Տղայի անունը «Հյուտոկուսու» (ヒョウトクス) էր։ Սա համարվում է Հյոտտոկոյի անվան ծագման հավանական տարբերակներից մեկը։

Ճապոնիայի հյուսիս-արևելյան որոշ մասերում Հյոտտոկոն համարվում է կրակի աստված։ Գոյություն ունի հայտնի ժողովրդական պատմություն որը պատմվում է երգի միջոցով՝ իզումոյասուգիբուշի (出雲安来節), որտեղ ձկնորսը պարում է բամբուկե զամբյուղի հետ՝ ունենալով նույն դեմքի տեսքը, ինչ Հյոտտոկոյի դիմակը։ Այս պարի ժամանակ մարդը հինգ իեն մետաղադրամ է դնում քթին։ Սա նման է Իվատե պրեֆեկտուրայի առասպելին։ Իզումոն Իվատե պրեֆեկտուրայի հին անունն է, և Իզումոն հայտնի էր իր երկաթի արդյունաբերությամբ։ Պարը կրակի և պողպատի նվիրման մի մասն էր։

Ավանդական պար

Հյոտտոկոն հայտնվում է նաև ավանդական դենգակու (田楽) պարում։ Նա խաղում է ծաղրածուի դերը։ Հյոտտոկոյի դիմակներով պարողներ հայտնվում են նաև ճապոնական որոշ տեղական փառատոներում։ Միյաձակի պրեֆեկտուրայում տեղի է ունենում ամենահայտնի Հյոտտոկո պարերից մեկը՝ Հյուգա Հյոտտոկո Նացումացուրի (日向ひょっとこ夏祭り)։ Ենթադրվում է, որ Հյոտտոկո պարը ծագել է Էդո ժամանակաշրջանում[1]։

Օտաֆուկու

խմբագրել
 
Օկամե դիմակ

Օտաֆուկու (ճապ.՝ 阿多福), որը նաև հայտնի է որպես Օֆուկու (ճապ.՝ おふく) և Օկամե (ճապ.՝ 阿亀), կին կերպար է կապված Հյոտտոկոյի հետ, սովորաբար պատկերված է որպես տգեղ և կլոր, բայց բարեսիրտ ու հումորով կին։ Դրա ծագումը կարող է ընկած լինել Մուրոմաչիի ժամանակաշրջանում հայտնի աստվածուհի Ամե-նո-Ուզումեի հետ, ով ստացել է Կամեջո («Կրիա կին») մականունը՝ կրիայի ավանդական դիմակի կամ օկամեի նմանվելու համար։ Նա ստացավ նաև օտաֆուկու (շատ բախտ) մականունը իր բարության և առաքինության համար։ Հետագա դարերում նա հայտնվում է թատրոնում և գրականության մեջ՝ որպես Հյոտտոկոյի կինը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hyuga hyottoko summer festival, Miyazaki Prefecture
  2. Katsuhiro Yoshizawa, Norman Waddell (2009). The Religious Art of Zen Master Hakuin. Catapult. ISBN 9781582439860.

Արտաքին հղումներ

խմբագրել