Ալբերտ Նալչաջյան
Ալբերտ Աղաբեկի Նալչաջյան (օգոստոսի 22, 1939[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հոգեբանության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վարքային հոգեբուժության միջազգային Ակադեմիայի անդամ, Հոգեբանների միջազգային խորհրդի, կիրառական հոգեբանության միջազգային ասոցիացիայի հոգեբանական գիտական ընկերությունների անդամ։
Ալբերտ Նալչաջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1939 (85 տարեկան) Գյումրի (նախկինում՝ Լենինական ) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան և սոցիոլոգ |
Գործունեության ոլորտ | Էթնիկական հոգեբանություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Հեղինակ է 40 մենագրությունների և 150-ից ավելի գիտական տարբեր աշխատությունների, որոնք հրատարակվել են հայերեն, լեհերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թ. օգոստոսի 22-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Լենինական (Ներկայիս՝ Գյումրի), երկրորդ երեխան ընտանիքում։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Հայրը՝ Ահաբեկ Սարգսի Նալչաջյան, ռուսերեն լեզվի և աշխարհագրության ուսուցիչ։ Մայրը՝ Արուսյակ Համազասպի Նալչաջյան, կրթությունը՝ միջնակարգ, զբաղվել է 5 երեխաների դաստիարակությամբ։
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալբերտ Նալչաջյանը ընդունվում է Երևանի պետական համալսարան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը վերջացնելուց հետո անցնում է աշխատանքի որպես տեխնիկ, իսկ երկու տարի հետո որպես ինժեներ։
1964 թ.-ին ընդունվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան՝ հոգեբանության գծով։ 1981-1991 թթ աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում որպես հոգեբանության դասախոս, դոցենտ, հոգեբանության ամբիոնի վարիչ։ Այնուհետև՝ մինչև 2004 թ աշխատել է ՀՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում՝ որպես հոգեբանության բաժնի վարիչ։
Հրատարակված աշխատանքներ
խմբագրելՀայերեն լեզվով
խմբագրել- Հոգեբանություն։ Դասագիրք 9-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2000 թ.
- Էթնիկական մանկավարժություն։ Հոգեբանության հայեցակետից - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2003 թ.
- Սոցիալական հոգեբանություն - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2004 թ
- Գիշերային կյանք։ Անձն իր երազներում - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2000 թ.
- Ընտանիքի հոգեբանություն։ Դասագիրք 10-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2001 թ.
- Ընդհանուր հոգեբանության հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ - Հրատարակված է՝ Լույս, 1991 թ
- Հոգեբանության ներածություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2001 թ.
- Էթնիկական հոգեբանություն։ Հրատարակված է՝ 2001 թ.
- Ազգային ինքնություն։ Երևան։ 2012, 2016 թ.
- Հայ ազգի ծագումը։ Բուկինիստ հրատարակչություն։ 2023 թ., 206 c.
Ռուսերեն լեզվով
խմբագրել- Некоторые психологические и философские проблемы интуитивного познания (интуиция в процессе научного творчества). Москва։ «Мысль», 1972, 271 с. (Переводы։ на немецком языке։ Берлин, «Академи Ферлаг», 1975; на польском языке։ Варшава։ «Издательский институт», 1979).
- Личность, психическая адаптация и творчество. Ереван։ Издательство «Луйс», 1980, 264 с.
- Социально — психическая адаптация личности (формы, механизмы и стратегии). Ереван։ Изд-во АН Арм. ССР, 1988, 263 с.
- Национальная идеология и этнопсихология. Ереван։ «Огебан», 1999, 52 с.
- Этнопсихологическая самозащита и агрессия. Ереван։ «Огебан», 2000, 408 с.
- Этническая характерология. Ереван։ «Огебан», 2001, 448 с.
- Загадка смерти (Очерки психологической танатологии). СПб., М.; «Питер», 2004, 224 стр. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2000, 268 с.).
- Ночная жизнь (Личность в своих сновидениях). СПб.։ «Питер», 2004, 443 с. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2000, 505 с.).
- Психологическая этнопедагогика. Ереван։ «Зангак», 2003, 520 с. (в соавторсве с С.Мкртчяном).
- Этнопсихология. СПб.։ «Питер», 2004, 381 с. (Первое изд.։ Основы этнопсихологии. Ереван։ «Огебан», 2003, 436 с.).
- Этногенез и ассимиляция (психологические аспекты). М.։ «Когито-Центр», 2004, 216 с. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2003, 256 с.).
- Атрибуция, диссонанс, социальное познание. М.։ «Когито-Центр», 2006, 511 с.
- Агрессивность человека. Москва։ «Питер», 2007, 736 с.
- Психологическая адаптация. Москва։ «ЭКСМО», 2010, 368 с.
- Этническая виктимология и психоистория этноцида. Ереван, 2011.422 с.
- Психика, сознание, самосознание. Ереван, 2011, 518 с.
- Фрустрация, психологическая самозащита и характер (в двух томах): Том 1: Фрустрация, психологический стресс и мотивация самозащиты, Ереван, 2013, 217 с.Том 2: Защитные механизмы, самосознание и характер. Ереван, 2013, 506 с.
- Теория ценностей и цинизма. Москва: Когито Центр 2020, 206 с.
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Նալչաջյան Ա. (1991 թ.). «1». In Ե.Ա Գրիգորյան (ed.). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ. Երևան: Լույս. ISBN 5545007857.
- Арчил БЕЖАНИШВИЛИ (11:14 25 ноября 2008). ««ДАЖЕ ТРУСЛИВЫЙ АГРЕССОР СОЦИАЛЬНО ОПАСЕН»».
- «Издательство "Когито-Центр"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.