Հմայակ Սիսակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Սոսի Սիսակյան (մայիսի 13, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001 թ.), պրոֆեսոր (1993 թ.):
Ծնվել է | մայիսի 13, 1969 (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1992) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (հուլիսի 1, 1992)[1] |
Մասնագիտություն | բժիշկ, սրտաբան և հետազոտող |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (2001) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[3] |
Ծնողներ | հայր՝ Սոս Սիսակյան |
Բժիշկ, կենսաբան Սոս Սիսակյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելՀմայակ Սիսակյանը ծնվել է 1969 թվականին Երևանում։ 1992 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը[4]։ 2001 թվականին Մոսկվայի Սեչենովի անվան ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ բնութագրերը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1994-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների № 1 ամբիոնի դոցենտ, 2002-2004 թվականներին՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների ախտանշանագիտության ամբիոնի, 2004 թվականից N 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար[5], 2000 թվականից Ուլտրաձայնային համալսարանական ուսումնական կենտրոնի համահիմնադիր և համաղեկավար (Թոմաս Ջեֆերսոն համալսարանական կլինիկայի մասնաճյուղ, Ջեֆերսոնի ուլտրաձայնային հետազոտության ուսումնական կենտրոն, Ֆիլադելֆիա), 2002 թվականից՝ ԵՊԲՀ Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ[6], 2007 թվականից Նոր հայկական բժշկական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ[7]։
Աշխատանքները վերաբերում են կարդիոմիոպաթիայի ժամանակ սրտամկանի կառուցվածքային ձևափոխման (վերամոդելավորման) առանձնահատկություններին և սիրտանոթային համակարգի վրա կենսաբանական ակտիվ նյութերի հորմոնալ գործոնների ազդեցությանը։ Հեղինակ է մի շարք բուհական ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտական հոդվածներ է տպագրել միջազգային ամսագրերում, զեկույցներով հանդես է եկել միջազգային համաժողովներում[8]։
Անդամակցություն
խմբագրել- Ամերիկայի սրտաբանական ընկերակցություն
- Հայաստանի սրտաբանական ընկերակցության խորհրդի անդամ
- Եվրոպական սրտաբանական ընկերակցություն
- Սրտային անբավարարության ընկերակցություն
- Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ընկերակցության անդամ
- Հյուսիսային ամերիկայի ռադիոլոգիական միություն
- Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ
- «Ռուսաստանի սրտաբանական ամսագիր» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
խմբագրել- Երևանի պետական բԺշկական համալսարանի ոսկե մեդալ, 2005 թ., 2010 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ https://www.vorak.am/ru/person/sisakyan-hmayak-sos
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Հմայակ Սիսակյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Admin. «Անհետաձգելի սրտաբանության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Սիսակյան Համայակ Սոսի, Սրտաբան». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Admin. ««Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.