Հմայաթաս (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ, Շենգավիթ)

Հմայաթաս, մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Շենգավիթում հայտնաբերված հմայաթաս, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2392-36 համարի ներքո։

Հմայաթաս
նյութկավ
բարձրություն8
լայնություն16
կայք

Նկարագրություն խմբագրել

Շենգավիթի թասը պաշտամունքային ծեսին նվիրված հմայական նշանակություն ունեցող առարկա է, որի զարդանկարում իրենց արտահայտությունն են գտել բնության տարերքի, պտղաբերության հետ կապված պատկերներ[1]։ Հորինվածքի կենտրոնում կրակի պաշտամունքային կլոր օջախն է`եռաթև ելուստներով, նրա շուրջը թռչուններ են՝ զուգակցված օձանման մարմինների, սվաստիկայի և Լուսինը խորհրդանշող թաս-շրջանակի հետ։ Օձը մեկ դեպքում թռչունի ոտքին է միացած, մեկ այլ դեպքում՝ թռչունի վզին կամ կտուցին։ Եվ՛ թռչունը, և՛ վիշապ-օձը զույգ են պատկերված։ Զույգ լինելն արտահայտված է զույգ կտուցով, իսկ օձը՝ զույգ զիգզագով։ Կեռխաչ արտահայտող զարդանկարը նույնպես զույգ թռչուն է պատկերում[2]։

Եռաթև օջախը, հավանաբար, եռաստվածություն է խորհրդանշում, ծնող-զույգերը՝ երկիրը, երկինքը և նրանց պտուղը՝ զավակը։ Թռչունների եռանկյունաձև իրանը նույնպես պտղաբերության, մայրության խորհրդանիշ է, որը դարերի ընթացքում պահպանել է իր իմաստը, դարձել նաև Անահիտ աստվածուհու խորհրդանիշը և խարանվել նրան զոհաբերվող ցուլերի ճակատին։ Նման թասերը դեպի երկինք պարզելը կապված է եղել պտղաբերությանն ուղղված հմայական ծեսի հետ (ըստ Էմմա Խանզադյանի)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հմայաթաս - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM