Հիպոգրաֆիկ կորագիծ, Երկրի մակերևույթի վրա տարբեր բարձրությունների և խորությունների տեղաբաշխումն արտահայտող կորագիծ՝ ուղղանկյուն կոորդինատների համակարգում։ Հիպոգրաֆիկ կորագիծ ստացվում է, երբ օրդինատների առանցքի վրա տեղադրվում են բարձրությունները (ծովի մակարդակից վերև) և խորությունները (ծովի մակարդակից ներքև), իսկ աբսցիսների առանցքի վրա՝ Երկրի հիպոգրաֆիկ կորագիծը տվյալ բարձրությունների և խորությունների զբաղեցրած մակերեսները։ Հիպոգրաֆիկ կորագիծ առաջին անգամ կազմել է ֆրանսիացի երկրաբան Ա. Լապարանը 1883 թվականին։ Հիպոգրաֆիկ կորագծի միջոցով հնարավոր է որոշել Երկրի ամբողջ մակերևույթի, նրա առանձին միավորների միջին բարձրությունները և ծովերի միջին խորությունները։ Օվկիանոսի հատակի կտրվածքն արտահայտող կորագիծը կոչվում Է բաթիգրաֆիկ կորագիծ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422