Հիպոկրատ Քիոսացի
Հիպոկրատ Քիոսացի (մ. թ. ա. 470, Խիոս - մ. թ. ա. 410), հույն երկրաչափ։ Հեղինակն է երկրաչափության առաջին համակարգված շարադրանքի, որը մեզ չի հասել և որը, հավանաբար, ընդգրկել է Էվկլիդեսի «Սկզբունքների» առաջին չորս գրքի նյութը։ Շրջանի քառակուսացման խնդրի լուծումը որոնելիս Հիպոկրատ Քիոսացին լուծել է մահիկաձև երեք պատկերների, այսպես կոչված, «հիպոկրատյան մահիկների» քառակուսացման խնդիրը։
Հիպոկրատ Քիոսացի հուն․՝ Ἱπποκράτης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 470 Խիոս |
Մահացել է | մ. թ. ա. 410 |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա և աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 421)։ |