Հիշատակագրություն, ձեռագիր գրքերում տեղ գտած մանր արձանագրություններ, որոնք պարունակում են ձեռագրերի գրչության ընթացքին վերաբերող տեղեկություններ, հիշման ու ողորմության արժանանալու աղերսանքներ, զանազան դիպվածների ու անձնական հոգեվիճակների հակիրճ նկարագրություններ։ Լինում են արձակ և չափածո։ Հիշատակագրություններ են թողել ինչպես ձեռագրերի գրիչ-ընդօրինակողները, այնպես էլ ծաղկողները, կազմողները, ստացողները, գերությունից ազատողները։ Հիշատակագրություններն ըստ էության ձեռագրական հիշատակարանի բեկորներն են, որոնք իրենց մանրամասներով լրացնում ու հարստացնում են նրա բովանդակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 413