Հին քարի դարի ուշ շրջանի աշխատանքային գործիքներ

Հին քարի դարի ուշ շրջանի աշխատանքային գործիքներ Վերին պալեոլիթի մշակույթն իր հերթին ստորաբաժանվում է հաջորդական զարգացման երեք փուլերի։ Ժմանակագրական տեսակետից դրանցից առաջինը օրինյակյան փուլն է։

Օրինակյան փուլ խմբագրել

 
Պալեոլիթի գործիք

Օրինյակյան շրջանում հանդես են գալիս զուգահեռ սայրերունեցող, նեղ, երկարավուն շեղբեր, որոնցից պատրաստված ծայրային քերիչների բազմազանությունը վկայում է բարի մշակման տեխնիկայի զգալի առաջընթացի մասին։ Օրինյակյան շրջանի համար նշված հիմնական գործիքների շեղբերի և քերիչների նախատիպերը հանդիպում են դեռևս մուստյերյան դարաշրջանում, սակայն, ի տարբերություն վերջինների, դրանք պատրաստվում են մասսիվ պրիզմայաձև միջուկներից, տեխնիկական նորհնարներով։ Վաղ օրինյակի համար բնորոշ են այսպես կոչված խոշոր շեղբերից պատրաստված գործիքները, որոնք հիշեցնում են ավստրալիացի տղամարդկանց դանակները, մանր դանակները, սրածայր ճյուղային քերիչները, որոնք նման են էսկիմոսների կանացի դանակներին, և երկարուկ շեղբերից պատրաստված կտրիչները, որոնք Հայաստանում աչքի են ընկնում զանգվածայնությամբ։ Օրինյակի ավելի ուշ շրջանում հանդես են գալիս այսպես կոչված գրավետ տիպի նեղ եզրերով բարակ սրածայրեր, խնամքով հարդարված նիզակի և տեգի ծայրեր, ինչպես նաև երկրաչափական ձևերի միկրոլիթյան գործիքներ(մանր դանակներ, ծակիչներ, սրածայրեր, գայլիկոններ և այլն), որոնք առանձնապես բնորոշ են օրինյակի ամենաուշ ժամանա կաշրջանի համար և օգտագործվել են նուրբ աշխատանքներ փորագրելու, քանդակելու, հագուստ պատրաստելու համար։ Այսպիսով, վերին պալեոլիթի բանական մարդը, հասնելով զարգացման նշանակալից մակարդակի, պատրաստում է ոչ միայն փորագրող, քանդակող, ծակող նուրբ գործիքներ, այլև դանակներ, նիզակներ, տեգեր և այլն, որոնք հետզհետե դառնում են որսորդության անհրաժեշտ ու կայուն պարագաներ։

Սոլյոլտբեյան փուլ խմբագրել

Օրինյակին անմիջապես հաջորդող սոլյոլտբեյան դարաշրջանը քարեգործիքների մշակման տեխնիկայի էական կողմերով քիչ է տարբերվում օրինյակից սոլյոլտրեի համար բնորոշ է օրինյակյան տեխնիկայի հետագա կա տարելագործումն ու բարելավումը։ Մշակույթի զարգացման այս փուլում գեղեցիկ ձևավորման է ենթարկվում ոչ միայն գործիքի եզրը, այլև լայն մակե րեսը։ Գործիքի մակերեսից ճնշել պոկելով եղանակով անջատում են շատ բարակ, մանր թեփուկներ, որոնց տեղում մնում են գործիքի ողջ մակերեսին տա րածված ոչ խոր փոսիկներ։ Սոլյուտրեյան բնորոշ գործիքներն են սրածայրերը և եզրային հանվածքով տեգի ծայրերը, որոնց ամբողջ մակերեսը երկու կող մից մշակված էսոլյուտրեյան ռետուշով։ Երկու կողմից նուրբ ռետուշով մշակված մակերեսը, կոթառը, կողային հանվածքով ծայրերը շատ բնորոշ են սոլյուտրեի համար։ Բացի այդ ձևերից, կան նաև ուրիշ տեսակներ, որոնք պատկանում են կտրիչների, սրածայրերի, գայլիկոն ների, քերիչների և փորագրիչների խմբին։ Սրանք նախորդ ժամանակի գործիքներից տարբերվում են իրենց ուղիղ գծագրությամբ։

Մադլենյան փուլ խմբագրել

Մադլենյան դարաշրջանը նախորդ սոլյուտրեյան դարաշրջանի հետագա զարգացումն է և նրա մշակույթը տարածված է ավելի լայն չափերով։ Մադլենում արդեն սոլյուտրեյան գործիքների որոշ ձևեր դափնու տերևի նման տեգի ծայրերը և կողային հանվածքով տեգի ծայրերը, վերանում են։ Մեծ չափերի են հասնում ոսկրից ու եղջյուրից պատրաստվող գործիքները։ Հայաստանի վերին պալեոլիթյան կայաններում մադլենյան դարաշրջանի գործիքներից գտնված են շատ գեղեցիկ, նեղ դանակաձև շեղբեր, որոնք ունեն մակերեսի նուրբ մշակում, սուրկողեր, զուգահեռ զեհեր։ Այսպիսով, Հայաստանի վերին պալեոլիթյան կայանները տալիս են ժա մանակագրական տեսակետից սերտորեն կապակցվող նյութեր, որոնք հաջորդականորեն համապատասխանում են արևմտաեվրոպական մշակույթի օրինյակյան, ու մադլենյան փուլերին։

Գրականություն խմբագրել

  • Ս․ Հ․ Սարդարյան։ Նախնադարյան հասարակությունը Հայաստանում
  • Ֆ․ Էնգելս։ Ընտանիքի։ մասնավոր սեփականության և պետության ծագումը
  • Ս․ Ա․ Սարդարյան։ Պալեոլիթը Հայաստանում