Հին Կասկադի ջրվեժի խճանկար (Երևան)
Հին Կասկադի ջրվեժի խճանկար, ջրվեժի խճանկար, որ գտնվել է Կասկադ համալիրի տեղում՝ մինչև համալիրի կառուցումը։ Հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967) Դերենիկ Դանիելյանն է։
Հին Կասկադի ջրվեժի խճանկար | |
---|---|
տեսակ | Խճանկարչություն |
քանդակագործ | Դերենիկ Դանիելյան |
նյութ | ջնարակով պատված ձեռագործ սալեր |
գտնվելու վայր | Հայաստան, Երևան, Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում |
Պատմություն խմբագրել
Խճանկարը տեղադրված է եղել ներկայիս Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնված ջրվեժի դիմաց։ Խճանկարում պատկերված են եղել ջրից վեր ցատկող ձկներ՝ տարբեր գույների։ Խճանկարը պատրաստված է եղել ջնարակապատ ձեռագործ սալերից։
Ապամոնտաժվեց 1980-ական թվականներին Կասկադ համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ։ Խճանկարի պահպանության վերաբերյալ տեղեկություն չի պահպանվել։
Խճանկարի պատկերը պահպանվել է լուսանկարներում, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում։
Հին Կասկադ խճանկար-ինստալացիա խմբագրել
2018 թվականի հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրվեց «Հին Կասկադ» խճանկար-ինստալացիան, որը հավաքվել և ներկվել էր հենց երեխաների կողմից։ Այն նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին[1]։
Հին Երևան. կենդանի հիշողություն խմբագրել
«Հին Երևան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից ստեղծվել է լրացված իրականության (augmented reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս հեռախոսային հավելվածի միջոցով «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ ֆիլմերից, ինչպես նաև խճանկարի անիմացիոն տարբերակը[2]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |