Հիդրավլիկական հարված
Հիդրավլիկական հարված, հեղուկում ճնշման կտրուկ բարձրացում՝ խողովակաշարում հոսքի արագության հանկարծակի փոփոխման (օրինակ, խողովակաշարի արագ պատնեշման) դեպքում։ Հիդրավլիկական հարվածը հեղուկի առաձգական դեֆորմացիաների առաջացման և խողովակի երկարությամբ դրանց տարածման բարդ պրոցես է։
Հիդրավլիկական հարվածը կարող է վթարի պատճառ դառնալ, ուստի խողովակաշարում տեղադրում են ապահովիչ սարքեր (հավասարիչ ռեզերվուարներ, օդային թասակներ, փականներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 389)։ |