Հեքիաթ (նկար)
«Հեքիաթ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի վերջին գեղանկարչական գործն է, որը վարպետը ստեղծել է 1971 թվականին։ Կտավը գտնվում է Սարյան ընտանիքի հավաքածուում[1]։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1971 |
բարձրություն | 50 սանտիմետր |
լայնություն | 65 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստան |
հավաքածու | Սարյան ընտանիքի հավաքածու |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
ՆկարագրությունԽմբագրել
«Հեքիաթ» կտավը Սարյանի վերջին գեղանկարչական աշխատանքն է։ Այն ցուցադրվում է նկարչի արվեստանոցում, նկարակալի վրա, ինչպես վարպետը թողել է այն։ Կտավը ստորագրված չէ, համարվում է անավարտ[2]։
Ընդհանրացված, վերացական բնապատկերի ձախ անկյունում լուսնի ուրվագիծն է, հակառակ անկյունում` կամ սավառնող հրեշտակ, կամ ոգենման խորհրդավոր պատկեր։ Այս կերպ վարպետը պատկերել է արևը, որը լուսավորում է նրա գրեթե բոլոր նկարները։ «Հեքիաթ» կտավում հանդիպել են երկու լուսատուները` արևը և լուսինը։ Նկարում կարելի է տեսնել պառկած մարդու կիսադեմ, որը վերաճում է հողից, բնությունից, կարծես նրա մասնիկն ու շարունակությունը լինի։ Մարդու կյանքն անցնում է արևի ու լուսնի, գիշերվա ու ցերեկվա, լույսի ու խավարի միջով, որոնք միմյանց փոխարինելով ստեղծում են կյանքի հավերժական պտույտը։ Ոչինչ անհետ չի կորչում. մեկը փոխարինում է մյուսին, գիշերն իր հետ տանում է բացասական ամեն ինչ, ինչը խորհրդանշում է նկարի ձախ կողմի անորոշ կենդանու պատկերը։
Ըստ Սարյանի կյանքը հավերժ շարունակվում է։ «Հեքիաթ» կտավն ներառում է դրական էներգիա, տիեզերական ներդաշնակության փիլիսոփայական իմաստավորում։
Սարյանի «Երկիրը» և «Հեքիաթ» նկարները հաղորդում են աշխարհի անսահմանության գիտակցումը, դրանք նկարչի արձագանքն են դեպի տիեզերք մարդու հոգևոր թռիչքներին[3]։
ՏվյալներԽմբագրել
- «Հեքիաթ», 1971, կտավ, յուղաներկ, 50 x 65 սմ։ Սարյան ընտանիքի հավաքածու, Երևան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան - Տեղեկատու էջ թանգարանի մասին»։ adb.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-04-02