Հերր Մաննելիգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հերր Մաննելիգ» (շվեդ. Herr Mannelig)՝ միջնադարյան սկանդինավյան ազգային բալլադ, In taberna-ի հետ միաժամանակ միջնադարի ազգային երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից է։ Բնօրինակ տեքստը գրված է եղել հին նորվեգերենով, սակայն հաշվի առնելով այն, որ այդ լեզուն տարածված է եղել ամբողջ Սկանդինավյան թերակզով մեկ ( միայն հետագայում այն մասնատվել է նորվեգերենի և շվեդերենի), բալլադի կոնկրետ ազգային պատկանելությունը հաստատելը դժվար է։
Բալլադը պատմում է կին-տրոլի մասին, ով սիրահարված էր Մաննելիգ ասպետին և ցանկանում էր դառնալ մարդ։ Ըստ Սկանդինավիայում տարածված լեգենդի, տրոլը կարող էր մարդ դառնալ, եթե գտնվեր մի մարդ, ով կսիրեր նրան։ Սակակն, չնայած տրոլուհու առաջարկած կախարդական ընծաներին, հերր Մաննելիգը մերժում է նրա սերը՝ հատկապես ընդգծելով այն, որ տրոլուհին քրիստոնյա չէ։
Յուրահատուկ կատակերգական երանգը բալլադի նրանում է, որ բնօրինակ տեքստում «խաբեբա» տրոլուհին խոսում է բացառապես պոետիկ և պատկերավոր կերպով, բարձր և մաքուր ոճով, իսկ «ճշտախոս» ասպետը պատասխանում է նրան ընդգծված ցածր, կոպիտ և նույնիսկ վիրավորական ձևով։ Ցավոք, թարգմանության մեջ այս ամենը չի երևում։
Բալլադը ունի մի շարք երաժշտությամբ միմյանցից տարբերվող տարբերակներ։ Այն թարգմանված է մի քանի լեզուներով, այդ թվում անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, բելառուսերեն և այլն։
Երգի տեքստ խմբագրել
Կատարողներ խմբագրել
Բալլադը տարբեր ժամանակներում կատարել և ձևափոխել են հետևյալ կատարողներըPerKelt
- In Extremo
- Garmarna
- Finium
- Psalteria
- Satarial
- Wolfenmond
- Galtagaldr
- Cromdale
- Dunkelschön
- Lapis Serpentis
- MystTerra
- Irdorath
- Spiritual Seasons
- Annwn
- Gilead
- Heimataerde (գերմ.)
- Haggard (իտալ.)
- Thanatogenesis
- Чур (ռուս.)
- Тол Мириам (ռուս.)
- Райдо (ռուս.)
- Litvintroll (բոլառուս.)
- Tamer Isli (իտալ.)
- Taranus
- Адарвірог (բելառուս.)
- Стары Ольса (բելառուս.)
- Амарок (ռուս.)
- Pawa (բելառուս.)
- Плетень (ռուս.)
- Ladies of Westeros (ռուս.)
- Green Crow (ռուս.)
ինչպես նաև մի շարք այլ կատարողներ։
Բալլադը նաև հնչում է Gothic համակարգչային խաղում (In Extremo խմբի տարբերակով)։
Արտաքին հղումներ խմբագրել
- Herr Mannelig ռուսերեն — Herr Mannelig-ի ռուսերեն թարգմանությունների հավաքածուն է։
- Herr Mannelig-ը In Extremo-ի տարբերակով
- Herr Mannelig-ը երգող տարբեր խմբերի ցուցակը