Բացել գլխավոր ցանկը

Հերոսուհին կամ «Միայն խիզախները» (չին. 鐵娃, պինյին Tiě wá), ռեժիսոր Լո Վեյի մարտաֆիլմը, որը հրապարակվել է 1973 թվականին։ Այս ֆիլմում փոքրիկ դեր է խաղացել Ջեկի Չանը[1]:

Picto infobox cinema.png
Հերոսուհին
չին. 鐵娃
պին. Tiě wá
անգլ.՝ None But the Brave / The Heroine /
Attack of the Kung Fu Girls / Kung Fu Girl
NoneButTheBrave.jpg
ԵրկիրՀոնկ Կոնգ
ԺանրՄարտաֆիլմ, դրամա
Թվական1973
ԼեզուՊուտունհուա
ՌեժիսորԼո Վեյ
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու
Սցենարի հեղինակԼո Վեյ
ԴերակատարներՉժեն Պեյպեյ, Օու Վեյ, Տյան Ցզյուն, Դզյո Սիսիդո
ՕպերատորՉին Ցինցյույ
ԵրաժշտությունԳու Ցզյաուհեյ
ԿինոընկերությունGolden Harvest
Տևողություն89 րոպե
ԲյուջեՀԿ921 304,40 HK$[1]

ՍյուժենԽմբագրել

Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին գեներալ Յուան Սայհոյը հայտարարել է իրեն Չինաստանի կայսր և ի ամոթ չին ժողովրդի, ստորագրել է պայմանագիր Ճապոնիայի գերիշխանւթյան մասին Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Երիտասարդ ուսանողները չինացի հայրենասերները այդ պայմանագրի դեմ հանդես եկան։ Չոյը՝ երիտասարդ լիդեր ուսանողը, ձերբակալվել է Լույի կողմից, ով պեկինյան անվտանգության բյուրոյի առաջնորդ էր։ Ըստ ծրագրի, Չոյին պետք է օգներ իր քույրը։ Բայց իր իրական քույրը մահացավ։ Մի այլ աղջիկ՝ Սյու Ինը, ով արտաքինով շատ նման էր մահացածին, կամավոր առաջարկում է կատարել նրա դերը։ Սյու Ինին հաջողվում է իմանալ գաղտնի բանտի գտնվելու վայրը այն բանից հետո, երբ Լույը իրեն աշխատանքի է վերցնում։ Լույը տանում է նրան ապստամբների մահապատժի վայրը։ Շոկի մեջ լինելով մայրերից և ուսանողներից՝ Սյու Ինը բացահյտում է իր ինքնությունը Լույի հետ պայքարում։ Մենամարտի ժամանակ Լույը ասում է, որ Չոյը բանտարկված է Ճապոնիայի հյուպատոսությունում։ Սյու Ինը գնում է հյուպատոսարան, որտեղ փրկում է Չոյին իր սեփական կյանքի գնով։

ԴերերումԽմբագրել

Չժեն Պեյպեյ Սյու Ին
Օու Վեյ Լույ, անվտանգության ծառայության ղեկավար
Տյան Ցզյուն Չոյ, հեղափոխական
Լո Վեյ Լույի ղեկավար
Դզյո Սիսիդո Ճապոնացի հյուպատոս
Խան Ինցզե մարդասպան
Սուն Լան Լույի սպա
Սոմենա Լյուկիո ճապոնացի թիկնապահ
Յուան Կույ ճապոնացի (էպիզոդում)
Ջեկի Չան ճապոնացի (էպիզոդում)
Յուան Խուա ճապոնացի (էպիզոդում)

Անձնակազմը և տեխնիկական տվյալներըԽմբագրել

  • Կինոընկերության։ Golden Harvest
  • Պրոդյուսեր։ Ռեյմոնդ Չոու
  • Ռեժիսոր։ Լո Վեյ
  • Ռեժիսորական անձնակազմ։ Լո Վեյ, Խան Ինցզե, Ու Շի, Էր Ցյուն
  • Օպերատոր։ Չեն Ցինցյույ
  • Դիմահարդար։ Չեն Գոսյուն
  • Մոնտաժոր։ Չժան Յաոցզուն
  • Լեզու։ պուտունհուա
  • Տևողությունը։ 89 րոպե

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 None But the Brave на сайте HKMDB