Հերձաբույս, շքանարգիզների ընտանիքի սոխուկավոր բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Մշտադալար է։ Ունի գեղեցիկ դասավորված, ժապավենաձև, զուգահեռաջիղ, հաստ, հավասարաչափ կորացած արմատամերձ, մուգ կանաչ, կաշեկերպ տերևներ և գեղեցիկ նարջագույն, դեղին կամ սպիտակ գույնի ծաղիկներ, որոնք 60-70 սմ բարձրություն ունեցող ծաղկակոթունների վերին մասում դասավորված են հովանոցաձև։ Հիմնականում ծաղկում են ձմեռվա վերջին և գարնանը, երբեմն ամռանը։ Ծաղիկները բացվում են աստիճանաբար, որի շնորհիվ ծաղկումը երկար է տևում։ Ուժեղ աճ ունեցող բույսերը հաճախ արձակում են բաց են թողնում մի քանի ծաղկակոթուններ, ունենալով 20-40 ծաղիկ։ Հերձաբույսը չնայած արտաքին տեսքով նման է շքանարգիզներին, այնուամենայնիվ այդ բույսը սոխուկավոր չէ, այլ կոճղարմատավոր։

Clivia miniata var. citrina

Բազմացվում է սերմերով և թփի բաժանումով (կոճղարմատների վրա աճող սերմնաբույսով)։ Սերմերից աճեցրած բույսները ծաղկում են 4-6 տարվա ընթացքում, իսկ վեգետատիվ բազմացման ընթացքում՝ 2-3 տարում։ Մինչև ծաղկելը ջրում են քիչ, իսկ ծաղկման ժամանակ՝ առատ։

Մշակության մեջ շատ են հանդիպում C. miniata Rgi. տեսակը կամ նրա հիբրիդները, որոնցից հայտնի են C. nobilis Ldl․-ը և C. gardeni Hook.-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերձաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերձաբույս» հոդվածին։