Հերի բերդ, Դաշտաձորի գետի հյուսիսային ափի բարձունքի լանջում կա մի կիկլոպյան ամրոց, որը կառուցված է վերը նկարագրված ամրոցի դիմաց։ Այս ամրոցը տեղացիները Հերի բերդ են անվանում, քանի որ նրա խիստ ժայռապատ ու թեք հարավային լանջում կան քարանձավներ։ Սա չնայած դիմացի ամրոցից փոքր է և թույլ իր հզորությամբ, սակայն հավանաբար խոշոր դեր է խաղացել Սևանի ավազանի ցեղային միության (Ուդուրի-Էտիունի) պաշտպանության գործում։ Մի կողմից նա դիմացի Դաշտաձոր ամրոցի հետ փակել է Դաշտիձորի մուտքը արևելքից և նրան հարող այլ ձորերի մուտքը, մյուս կողմից՝ Հերի բերդի մեկ պարիսպը միաձուլվում է Դաշտիձորի բարձունքների հյուսիսային կատարներով անցնող սահմանապահ պարսպին, որն անցնում է ու հասնում մինչև Գեղհովիտի մոտի Ջոջ լող ամրոցին։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայաստանի Հնագիտական Հուշարձանները Երևան 1968։