Հերիք
իգական անձնանուն
Հերիք, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հերիք՝ «բավական» բառից։ Սկսել է գործածվել 14-րդ դարից։ Հանդիսանում է նաև Հերիքնազ անվան կրճատ տարբերակը։ Անվան այլ տարբերակներն են՝ Հերիքա, Հերիքե, Հիրեք, բարբառային ձևերն են՝ Խերեք, Խերիք[1]։
Հերիք Հերիք | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | բավական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Հերիք» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Խերիքտիկին, հարս Շահնշահի, ով Գողթան գավառի Կոպատոսի անապատում, 1336 թվականին Թումա Արճիշեցուն գրել տվեց Ավետարանը[2][3]։
- Հերիք տիկին, կին Քուրդամիրի, մայր Արզումանի, ով Ոստան քաղաքում 1386 թվականին նորոգել տվեց մի հին Ավետարան[4]։
- Հերիք տիկին, կին Աբրահամի և մայր Թումա կրոնավորի, 1428 թվական[5]։
- Խերիք, կին Խուսեն բեկի և մայր Հայրապետ կրոնավորի, ով գնեց մի Ավետարան և 1431 թվականին նորից կազմել տվեց մահտեսի Ներսեսի ձեռքով[6]։
- Հերիք, դուստր Հուռումի և քույր Հովհաննես քահանա Գանձակեցու, ով Տփղիսի Կրծանիս գյուղում 1436 թվականին ընդօրինակեց Գանձարանը[7]։
- Հերիքա, կին Հովհաննեսի և մայր Ստեփանոս գրչի, ով Հովհաննես աբեղայի պատվերով 1463 թվականին Տարոնի Եղերդոտ վանքում ընդօրինակեց Ավետարանը[8]։
- Հերիք, տնտես Աշոտաձորի Անկյունյաց վանքի, որտեղ 1477 թվականին օգնում էր Զաքարիա գրչին՝ ընդօրինակելու Ավետարանը[2][9]։
- Խերեք, կին Կարապետի և մայր Խոսրովի, ով Բռնաշեն գյուղում 1478 թվականին Մխիթար քահանային գրել տվեց մի Ավետարան[10]։
- Խերեք, կին Գուրջիբեկի և մայր Ատոմ կրոնավորի՝ Բաղիշեցի Կիրակոս երեցի Հաբջոշենց հորեղբոր, ով 1487 թվականին մի Ավետարան է նվիրել եկեղեցուն[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 84-85 — 742 էջ։
- ↑ 2,0 2,1 Ձեռագիր Ագուլիս
- ↑ Արրտ․ 1911, 387
- ↑ Ձեռագիր Վասպուրական 117
- ↑ Տաշեան Ցուց․ 583
- ↑ Նօտարք 97
- ↑ Ձեռագիր Դադեան, Ա․ 27 բ
- ↑ Նօտարք 215
- ↑ Արրտ․ 1911, 220
- ↑ Ձեռագիր Վասպուրական 485-486
- ↑ Ձեռագիր Վասպուրական 115-116