Հետերոդին, էլեկտրական տատանումների լամպային կամ կիսահաղորդչային փոքրահզոր գեներատոր, կիրառվում է սուպերհետերոդինային ռադիոընդունիչում՝ հաճախականությունների փոխակերպման համար։ Հետերոդինը ստեղծում է օժանդակ հաճախականության տատանումներ, որոնք խառնվում են դրսից եկող բարձր հաճախականության տատանումներին, և արդյունքում ստացվում է միջանկյալ հաճախականություն։ Հետերոդինը պետք է ունենա հաճախականության կայունություն և ըստ ամպլիտուդի աննշան ներդաշնակ տատանումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 373