Հետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի

«Հետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի» (անգլ.՝ Curious George 3: Back to the Jungle), ամերիկական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Հանս Ավգուստո Ռեյի և Մարգրետ Ռեյի գրքի հիման վրա։ Այն «Հետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկների հետքերով» մուլտֆիլմի շարունակությունն է, որը հրապարակել է 2009 թվականին[1]։ 2015 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցավ մուլտֆիլմի պրեմիերան. նույն օրը տեղի ունեցավ նաև նույնանուն մուլտֆիլմ-սերիալի ցուցադրումը PBS Kids հեռուստատեսությունում։ Մուլտֆիլմը դարձավ մուլտֆիլմ-սերիալի վերջաբանը, որն ավարտվեց նույն թվականի ապրիլի 1-ին։

Հետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի
Curious George 3: Back to the Jungle
ՏեսակԱնիմացիա
Ժանրարկածային, կատակերգություն,ընտանեկան
Գործողության վայրԱֆրիկա
Շարքի մասն էՀետաքրքրասեր Ջորջ
ՌեժիսորՖիլ Վայնշտեյն
ՍցենարիստՉակ Տեիտլ
Դարրելա Ռունի
ՊրոդյուսերՇերի Ստելինջ
ԵրաժշտությունՀեիտոր Պերեյիրա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Feature Animation
ԴիստրիբյուտորUniversal Studios Home Entertainment
Տևողություն80 րոպե
ՇարքՀետաքրքրասեր Ջորջ
ՊրիկվելՀետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկների հետքերով
Թվական2015

Սյուժե խմբագրել

Հյուսթոն անունով մարդը խնդրում է Ջորջին ուղևորվել տիեզերք, որպեսզի նախաձեռնի «Ջրհեղեղի կանգնեցման» նախագիծը։ Նրա առաջադրանքն էր վերցնել RDS (ինչը հանդիսանում էր Կենտրոնական Աֆրիկայի ամբարտակները վերահսկող հատուկ գործիք, որպեսզի կանգնեցնի ջրհեղեղը) և բերել այն տիզերքում գտնվող արբանյակից։ Արբանյակը վնասված էր։ Ջորջը RDS-ը Երկիր վերադարձնելիս պետք է այն տեղադրեր ամբարտակներից մեկի վրա։ Թեդը, որը բոլորին հայտնի էր որպես «դեղին գլխարկով մարդ», թույլ է տալիս Ջորջին մասնակցել նախագծին, բայց մի պայմանով, որ անցնի մարզումները։ Ջորջը ավարտում է մարզումները և մեկնում տիեզերք։ Մինչ գտնվում էր տիեզերքում՝ համարյա կորցնում է RDS-ն, իսկ նրա տիեզերական համազգեստը թռչում է Երկիր։ Ջորջի խմելու ջուրը թափվում է և կարճ միացում առաջացնում, որի պատճառով կորցնում է կառավարումը։ Սակայն Ջորջը փրկվում է և ընկնելով Երկիր՝ մոլորվում է Կենտրոնական Աֆրիկայում[2]։

Հյուսթոնը, Էնդրյուն և Թեդը ուղևորվում են Կենտրոնական Աֆրիկա, որպեսզի գտնեն Ջորջին։ Նա կարող էր գտնվել 500 մղոն շառավղով տարածքում։ Հինգ որոնողական ջոկատներ փնտրում էին նրան։ Հետագայում Թեդը լքում է ջոկատների շարքերը, որպեսզի գտնի Ջորջին՝ անվանելով իրեն վեցերորդ ջոկատ։ Թեդը չէր խոսում Հյուսթոնի հետ, իսկ Ջորջը կարող էր լինել հեռու, շատ հեռու[2]։

Դերերում խմբագրել

Անուն ԴԵր
Ֆրենկ Ուոլքեր հետաքրքրասեր Ջորջը
Ջեֆ Բենեթ Թեդ (ԴԵղին գլխարկով մարդը)
Անժելա Բասետ բժիշկ Կուլինդա
Ջոն Գուդմեն Հյուսթոն
Ալեքսանդր Պոլինսկի Տեխնիկ Էնդրյու

Սաունդթրեք խմբագրել

«Հետաքրքրասեր Ջորջը 3․ վերադարձ դեպի ջունգլի» մուլտֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2015 թվականի հունիսի 25-ին։ Սաունդթրեքում եղել է միայն մեկ սինգլ՝ Plain White T's խմբի «Welcome to Paradise»-ը[3]։

Երաժշտությունները խմբագրել

  1. "Welcome to Paradise" – Plain White T’s
  2. "Together Forever" – Kipp Lennon & Nick Nolan
  3. "Beautiful Wild" – Kipp Lennon & Nick Nolan
  4. "Up for Anything" – Mark Lennon & Nick Nolan
  5. "Superman" – Ralph Saenz & Nick Nolan
  6. "George, How Charming You Are!" – Heitor Pereira
  7. "Ted’s Yellow Hat" – Heitor Pereira
  8. "George’s Space Mission" – Heitor Pereira
  9. "Space Monkey" – Heitor Pereira
  10. "Looking for George in Africa" – Heitor Pereira
  11. "Jungle Tree Cabin" – Heitor Pereira
  12. "George, You Are the Most Fun!" – Heitor Pereira
  13. "Flooding Menace" – Heitor Pereira
  14. "Celestial Slime" – Heitor Pereira
  15. "Storm Approaching" – Heitor Pereira
  16. "Majestic Central Africa" – Heitor Pereira
  17. "Leopard Chase" – Heitor Pereira
  18. "And George Saves the Day Again!" – Heitor Pereira

Թողարկում խմբագրել

Մուլտֆիլմը DVD-ի վրա թողարկվեց 2015 թվականի հունիսի 23-ին։ Այս մուլտֆիլմը ունեցել է բացառիկ DVD Target՝ ներառյալ սաունդթրեքների 4 սինգլ։ Ինչպես առաջին անգամ, այս անգամ նույնպես ֆիլմը Blu-ray-ում չի հրապարակվել[4]։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Curious George 3: Back to the Jungle». IMDb.
  2. 2,0 2,1 Weinstein, Phil (2015-07-23), Curious George 3: Back to the Jungle, Վերցված է 2016-07-02-ին
  3. «Curious George 3: Back To the Jungle (Original Motion Picture Soundtrack) by Various Artists on iTunes». iTunes. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Curious George 3».