Հայաստանի Հանրապետության հետախուզական զորքերի օր
Հետախուզական զորքերի օր, տոն Հայաստանում, որը նշվում է նոյեմբերի 5-ին:
Սեյրան Օհանյանը հետախույզների մասին
խմբագրելՀետախույզների մասին խոսելիս նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է «Թե մարտական գործողությունների ժամանակ, թե խաղաղ պայմաններում հետախույզները իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում։ Մենք ունենք բազմաթիվ մարտական ընկերներ և զոհված ազատամարտիկներ, որոնք իրենց ծառայության ընթացքում եղել են իրենց գործի նվիրյալ։ Այսօր էլ մեր հետախույզները շարունակում են իրենց գործը պատվով կատարել»[1]։
Ստորաբաժանման ձևավորում
խմբագրելՀայաստանի Զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումը ավարտվեց 1992 թվականին։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նշվեց Հետախույզի օրը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Հայկական բանակն այսօր նշում է հետախույզի օրը».