Հեռացողը (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

«Հեռացողը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործություններից՝ ստեղծված 1964 թվականին։

«Հեռացողը»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1964
բարձրություն50
լայնություն70
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1964 թվականին ստեղծված «Հեռացողը» (մի շարք հրապարակումներում՝ «Հեռացող կինը») կտավը Վրուբելյան սիմվոլիզմի գեղարվեստական պատկերայնությունն հիշեցնող իսաբեկյանական սիմվոլիզմի դրսևորում է։ «Հեռացողը» ստեղծագործությունում գեղանկարչական արտասովոր երանգավորման հարստությամբ Իսաբեկյանը հասնում է լռության տպավորության, ընդգծում այն որպես առանձին թեմա։

Կտավում ներկայացված է նկարչի համար ճակատագրական 1964 թվականին կրած կրկնակի կորստի (1964 թվականի ապրիլին վթարի հետևանքով վախճանվել է հայրը՝ Հմայակ Իսաբեկյանը, մայիսին քաղցկեղից մահացել է կինը՝ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը) ուղղակի արտահայտությունը։

Նկարագրություն խմբագրել

Անիրական տարածության միջով, անիրական անտարբերությամբ, ամբողջովին ինքնամփոփ դիտողի կողքով քայլում է կինը։ Ստեղծագործության անվանը համապատասխան՝ կոմպոզիցիոն կառուցվածքի հրամայական թելադրանքով այս «ընթացքն» իմաստաբանորեն ընկալվում է որպես իրական «հեռացում»։ Ֆիգուրից առաջ, քամուց քշվող զգեստափեշերը ցույց են տալիս ընթացքի միակ հնարավոր ուղղությունը՝ դեպի խավար, որի սառը, սրսռուն կապույտը սիմվոլիկ խորհրդանիշ է՝ անէության անսահմանությունը։

Կտավի գունային գամման ամբողջովին կառուցված է համատարած կապույտի գերիշխանության հագեցած երանգայնությամբ։ Անողոք ընթացքի անխուսափելիության նախազգացումով, կապտա-խավար սառնությունը, վրա հասնելով, պարուրում է կանացի իրանը, կլանում նրա ջերմության վերջին առկայծումները, թանձր սև ուրվագծով ճանկում ձևերի փափուկ կորությունը։ Կնոջ պատկերի քայլքից ետ ու փեշերին կարմրի, ճերմակի ժլատ, նյարդային ցոլքերով էության-շարժման-ժամանակի վերջին կապտա-մանուշակագույն բոցկլտումն է, վերջին տրոփը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել