Հեռավոր սահմանագիծ (հուշակոթող)
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Дальний рубеж»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, Օրանիենբաումի հենակետի տարածքում։ Հուշակոթողը 1966 թվականին տեղադրվել է պատերազմի ժամանակ ոչնչացված Տերենտևո գյուղի շրջանում (Լոպուխինկա գյուղից 6 կմ դեպի հյուսիս), Լոպուխինկա գետի ափին (նախկինում գետը կոչվել է Ռուդիցա, հետևաբար որոշ աղբյուրներ հուշակոթողի գտնվելու վայրը նշում են գետի հին անվանումով)։
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող | |
---|---|
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթողը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1966 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Լոպուխինկա |
Շինության ձև | Հուշակոթող |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Lomonosovsky District Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը կառուցվել է 1966 թվականին ՀամԼԿԵՄ Սմոլնինսկու շրջկոմի հասարակական հիմունքներով` ճարտարապետ Տ. Կոզիրևայի մասնակցությամբ։ Գրանիտե ուղղանկյուն քարի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Այստեղ 1941 թվականին բալթիացի նավաստիները կանգնեցրել են ֆաշիստական զորքերը»։
Հուշարձանի գտնվելու վայրը մի շարք աղբյուրներ սխալմամբ նշվում են նախկին Շերեմետևո գյուղի մոտակայքում[1] (որը, ըստ երևույթին, այնտեղ երբեք գոյություն չի ունեցել) կամ նախկին Ուստ-Ռուդիցի գյուղում[2]։
Հուշարձանի վիճակը 2006 թվականին գնահատվել է ընդունելի[3]։
2009 թվականի հունվարի 25-ին Լենինգրադը գերմանա-ֆաշիստական շրջափակումից ազատագրելու 65-րդ տարեդարձի առթիվ հուշարձանի մոտ տեղադրվել են ծաղկեպսակներ և ծաղիկներ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Энциклопедия Петербурга от А до Я». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Гришина Л. И., Файнштейн Л. А., Великанова Г. Я. Памятные Места Ленинградской Области. Л.: Лениздат, 1973.
- ↑ Описание к фотографии памятника, сделанной Владимиром Митьковским
- ↑ «Фотография памятника 25 января 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.