Հեռավոր շչակների արձագանքը

«Հեռավոր շչակների արձագանքը» (1975 թ.) ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արա Վահունին է։ Այն իր դարը ապրած, պատերազմի բովով անցած, արդեն գրեթե մետաղի կույտի վերածված, կարծես հանգստի գնացած գնացքների մասին է։ Վահունին այս փոքր ստատիկ ֆիլմով կարողացել է ցույց տալ մենակության և լքվածության ցավագին վիճակը։ Ֆիլմի գերագույն արժեքն այն է, որ ձայնային և շարժատեսիլային հնարքների միջոցով գրեթե կես դար անշարժ կանգնած գնացքները Վահունին կարծես նորից տեղից պոկում ու դնում է շարժման մեջ։ Ֆիլմի հանճարեղ լուծումների համար նա արժանացել է ՀՍՀ-ի պետական մրցանակի։