Հեռավոր համաստեղություն (ֆիլմ)

«Հեռավոր համաստեղություն» (անգլ.՝ Distant Constellation), 2017 թվականին թուրք-ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր, օպերատոր Շևաուն Միզրահիի նկարահանած վավերագրական ֆիլմը[1]։ 2018 թվականին առաջադրվել է Independent Spirit Award-ի (Անկախ ոգու մրցանակ) և ընդգրկվել է 2017 թվականի Լավագույն չտարածված ֆիլմերի մեկնաբանման ցանկում։ 2018 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնում և արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին[2][3]։ Ֆիլմի պրոդյուսերներն են Դենիզ Բուգան և Շելը Գրիզիմը[4][5]։ Ֆիլմը ստեղծվել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հոլանդիայի համատեղ արտադրությամբ[6]։

Հեռավոր համաստեղություն
Երկիր Թուրքիա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2017
ՌեժիսորՇևաուն Միզրահի
Տևողություն80 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է Ստամբուլի մի ծերանոցի բնակիչների կյանքը, այն Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ապրումների ու հիշողությունների մասին է։ Ֆիլմի հերոսները պատմաբաններ են, արվեստագետներ, պճնամոլներ, հասարակ մարդիկ, որոնք հիշում են անցյալի տխուր իրադարձությունները, ինչպես նաև՝ արկածային հետաքրքրությունները[7]։

Մի կին Հայոց ցեղասպանության մասին իր հուշերն է պատմում, դաշնակահարը մինչև սիրո խոստովանություն անելը մի ստեղծագործություն է կատարում, կույր լուսանկարիչը տեսախցիկն ուղղում է դեպի դիտողը՝ սկսելով իր խաղը։ Ֆիլմը ծերանոցի բնակիչների մոռացված վիճակի մեջ հիպնոսային ռիթմեր է գտնում, իսկ դրսում չարագուշակ շինարարական գործիքները կերպափոխում են տարածքը։

  Ծերանոցի միջոցով ցանկացել ենք աշխարհին բացահայտել Ստամբուլը։ Երկար տարիներ կամավոր եմ աշխատել այդտեղ։ Կինոնկարի նկարահանումներն իրականացել են վեց տարում։ Այսօր հստակ կարող եմ ասել, որ ծերանոցի բնակիչներն իմ ընկերներն են դարձել։ Նրանց թվում են քրիստոնյաներ, ասորիներ, հայկական անցյալ ունեցող մարդիկ։ Սա ֆիլմ է ծերունիների կյանքի, ծերացման գործընթացի և Ստամբուլի մասին։
- Դենիզ Բուգա[8]
 

Մրցանակներ խմբագրել

  • Վիեննալե (Վիեննայի միջազգային կինոփառատոն), արժանացել է միջազգային կինոքննադատների մրցանակին[9]
  • Սևիլյայի կինոփառատոն, New Waves Non-fiction մրցանակ[10]
  • Առաջադրվել է 23-րդ միջազգային ամենամյա Independent Spirit մրցանակի համար[11]
  • Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին[12]
  • Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին, 2017
  • International Documentary Association Awards, «Լավագույն կինեմատոգրաֆիա» մրցանակ
  • International Documentary Association Awards, առաջադրվել է «Լավագույն մոնտաժում» մրցանակի համար
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ»
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն կինեմատոգրաֆիա»
  • Լոնդոնի կինոփառատոն, առաջադրվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»
  • Տակոմայի կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ
  • DokuFest, «Լավագույն ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, International Federation of Film Societies Prize
  • Ոսկե ծիրան կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Distant Constellation' juxtaposes innovation and quiescence – MOVE Magazine». move.themaneater.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  3. «ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ | Sections | Golden Apricot». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  4. «2018 Independent Spirit Award Nominations». indiewire.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Best Undistributed Films of 2017». filmcomment.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Ստամբուլի հայկական թաղամասի ծերանոցի իրադարձությունները ներկայացվում են «Հեռավոր համաստեղություն» ժապավենում
  7. «Հեռավոր համաստեղություն» վավերագրականը Նյու Յորքում, Բոստոնում և Չիկագոյում
  8. Ստամբուլի հայկական թաղամասի ծերանոցի իրադարձությունները ներկայացվում են «Հեռավոր համաստեղություն» ժապավենում
  9. «VIENNALE 2017 PRIZE WINNERS | Viennale». www.viennale.at (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «SEFF'17 - Palmarés 2017». festivalcinesevilla.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Best Feature - Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. «Jeonju Festival Prize Recipients». Variety(Sonia Kil) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.