Շևաուն Միզրահի

թուրք-ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր, օպերատոր

Շևաուն Միզրահի (թուրքերեն՝ Shevaun Mizrahi), թուրք-ամերիկացի վավերագրական կինոռեժիսոր, օպերատոր։ 2017 թվականին Հեռավոր համաստեղություն ֆիլմի համար Լոկառնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին[1], ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների, այդ թվում՝ 2018 թվականին Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, Վիեննայի միջազգային կինոփառատոնում՝ FIPRESCI քննադատների մրցանակին։ Filmmaker Magazine հանդեսը 2015 թվականին Շևաուն Միզրահիին ընդգրկել է անկախ կինոյի քսանհինգ նոր դեմքերի շարքում[2]։

Շևաուն Միզրահի
Ծննդավայր՝Բոստոն
Մասնագիտություն՝վավերագրող ռեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 3159896

Կենսագրություն խմբագրել

Շևաուն Միզրահին մեծացել է Բոստոնում[3]։ Փենսիլվանիայի համալսարանում ուսանել է կոգնիտիվ նյարդագիտություն և անգլիական գրականություն[4], այնուհետև ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցի գեղարվեստի բաժինը[3]։ Նախքան կինոյի աշխարհում գործունեություն ծավալելը[5], 2018 թվականին Գուգենհայմ կրթաթոշակ է ստացել արվեստի գծով։ Միզրահիի լուսանկարները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում և Քորքորան պատկերասրահում։ Միզրահիի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Հեռավոր համաստեղությունը», մասնակցել է Անկախ կինովավերագրական նախագծերի (IFP Documentary) աշխատանոցին և Անկախ ռեժիսորական նախագծերի (IFP Project) ֆորումին (Նյու Յորք)։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Շևաուն Միզրահի Հեռավոր համաստեղություն ֆիլմն առաջադրվել և արժանացել է հետևյալ մրցանակներին՝

  • Վիեննալե (Վիեննայի միջազգային կինոփառատոն), արժանացել է միջազգային կինոքննադատների մրցանակին[6]
  • Սևիլյայի կինոփառատոն, New Waves Non-fiction մրցանակ[7]
  • Առաջադրվել է 23-րդ միջազգային ամենամյա Independent Spirit մրցանակի համար[8]
  • Չոնջուի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին[9]
  • Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին, 2017
  • International Documentary Association Awards, «Լավագույն կինեմատոգրաֆիա» մրցանակ
  • International Documentary Association Awards, առաջադրվել է «Լավագույն մոնտաժում» մրցանակի համար
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն դեբյուտային ֆիլմ»
  • Cinema Eye Honors, առաջադրվել է՝ «Լավագույն կինեմատոգրաֆիա»
  • Լոնդոնի կինոփառատոն, առաջադրվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ»
  • Տակոմայի կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ
  • DokuFest, «Լավագույն ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակ
  • Message to Man, International Federation of Film Societies Prize
  • Ոսկե ծիրան կինոփառատոն, «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Locarno winners include Chinese doc 'Mrs. Fang', Isabelle Huppert». Screen (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «'Distant Constellation': A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 Rizov, Vadim. «Shevaun Mizrahi | Filmmaker Magazine». Filmmaker Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Shevaun Mizrahi». pardo.ch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. ‘Distant Constellation’: A Cinematic Chamber of Memories Created By One Woman and an Inexpensive Camera
  6. «VIENNALE 2017 PRIZE WINNERS | Viennale». www.viennale.at (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «SEFF'17 - Palmarés 2017». festivalcinesevilla.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Best Feature - Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Jeonju Festival Prize Recipients». Variety(Sonia Kil) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.