Հենրի Նկսումալո (անգլ.՝ Henry Nxumalo, 1917[1], Margate, Hibiscus Coast Local Municipality, Ուգու, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - 1957, Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկյան լրագրող։ Հայտնի է նաև «Միստր Դրամ»մականունով (անգլ.՝ Mr Drum

Հենրի Նկսումալո
Ծնվել է1917[1]
ԾննդավայրMargate, Hibiscus Coast Local Municipality, Ուգու, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Վախճանվել է1957
Վախճանի վայրՍոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն ՀԱՀ

Կենսագրություն խմբագրել

Հենրի Նկսումալոն ծնվել է 1917 թվականին[2] Մարգիտում (Նատալում, Հարավաֆրիկյան Միությունում։ Հաճախել է միսիոներական Fascadale դպրոց։ Վաղ տարիքում ցուցաբերելով գրական տաղանդ՝ Նկսումալոն պաշտոն է ստացել Post թերթում Յոհանեսբուրգում, որտեղ ավելի վաղ հրապարակվել էին նրա որոշ գործեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մասնակցել է Հյուսիսաֆրիկյան արշավին Եգիպտոսում։ Ավելի ուշ եղել է Լոնդոնում։

Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո Նկսումալոն հայտնաբերել է, որ սևամորթ հանդիսատեսին ուղղված հրապարակումների համար ապարտհեյդի սահմանափակումների պատճառով գրեթե հնարավորություններ չեն մնում։ 1951 թվականին հրատարակիչ Ջիմ Բեյլին հիմնադրել է «Drum։» ամսագիրը Նոր հրատարակության խմբագիր է դարձել Էնթոնի Սեմփսոնը, իսկ Նկսումալոյին Բեյլին առաջարկել է խմբագրի օգնականի պաշտոնը։

Նկսումալոն ամսագրում աշխատանքի ընթացքում մասնագիտացել է լրագրողական հետաքննությունների մեջ։ Նա աշխատանքի է տեղավորվել կարտոֆիլի ֆերմայում, որից հետո նկարագրել է սևամորթ աշխատողների աշխատանքի ստրկական պայմանները։ «Մեղքի քառակուսի մղոնի» (անգլ.՝ the square mile of sin)մասին նրա հրապարակումը ոստիկանության ուշադրությունը հրավիրել է Յոհանեսբուրգի այդ հատվածում հանցավորության վրա։ Հասնելով սեփական ձերբակալության՝ նա հայտնվել է Յոհանեսբուրգի կենտրոնական բանտում։ Բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաջորդած հոդվածը գրավել է միջազգային ուշադրություն։ Ավելի ուշ Նկսումալոն ևս մեկ անգամ աշխատել է ֆերմայում, որտեղ մինչ այդ սպանվել էր աշխատակիցներից մեկը, ինչպես նաև հետաքննություն է հրապարակել ապարտհեյդի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքի վերաբերյալ[3]

Հենրի Նկսումալոյի աշխատակիցներից մեկը եղել է Արթուր Մեյմանը, որը հետագայում դարձել է հայտնի լրագրող և գրող։

1957 թվականին՝ ապօրինի աբորտների մասին լրագրողական հետաքննության ժամանակ, Նկսումալոն սպանվել է անհայտ անձանց կողմից։

Նկսուլամոյի հետաքննությունը 1959 թվականին ՀԱՀ-ում կարտոֆիլի բոյկոտի հիմնական պատճառ է դարձել։

Հիշողություն և պարգևներ խմբագրել

2004 թվականին Յոհանեսբուրգի շրջաններից մեկում՝ Նյութաունում գտնվող Goch Street փողոցը վերանվանվել է Henry Nxumalo Street[4]։

2005 թվականին Հենրի Նկսումալոն հետմահու պարգևատրվել է Հարավաֆրիկյան Իկհամանգայի շքանշանով «հարավաֆրիկյան լրագրությունում ակնառու նվաճումների համար»[5]։

Արվեստում խմբագրել

Հենրի Նկսումալոն հարավաֆրիկացի ռեժիսոր Զոլա Մասեկոյի Drum ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է[6]։ 2005 թվականին ֆիլմն ստացել է «Յանենգի նժույգ»՝ Ուագադուգում Աֆրիկայի երկրների կինոյի և հեռուստատեսության փառատոնի գլխավոր մրցանակը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122836030 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Henry 'Mr Drum' Nxumalo». South African History Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  3. Ahmad M. Kathrada. «Memoirs». Google Books. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)
  4. Ndaba Dlamini (2004). «The word on the street is change». Johannesburg News Agency. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 23-ին.
  5. «About Government - National Orders 2005 - Nxumalo» (անգլերեն). South African Government. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Drum (2004), IMDb». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  7. «Welcome to FESPACO». FESPACO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Good-looking Corpse: World of Drum — Jazz and Gangsters, Hope and Defiance in the Townships of South Africa, Mike Nicol, Secker & Warburg, 1991, ISBN 0-43-630986-6
  • Writing from South Africa, edited by Anthony Adams & Ken Durham, Cambridge University Press, ISBN 0-52-143572-2 содержит The Birth of a Tsotsi: Henry Nxumalo