Հենրիխ Զվեյնեկ (լատիշ․՝ Indriķis Zvejnieks կամ Heinrihs Zvejnieks, դեկտեմբերի 7, 1897(1897-12-07), Lubāna Parish, Madona County, Լատվիա - ապրիլի 12, 1919(1919-04-12), Լուգանսկ, Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ), 1-ին Ինզենյան հեղափոխական դիվիզիայի կոմիսար։

Հենրիխ Զվեյնեկ
Ծնվել էդեկտեմբերի 7, 1897(1897-12-07)
ԾննդավայրLubāna Parish, Madona County, Լատվիա
Մահացել էապրիլի 12, 1919(1919-04-12) (21 տարեկան)
Մահվան վայրԼուգանսկ, Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունհեղափոխական

Կենսագրություն խմբագրել

Հենրիխ Զվեյնեկը ծնվել է Մալիենիում անտառահատի ընտանիքում։ Լինելով Ցեսիսի ռեալական ուսումնարանի աշակերտ՝ ներգրավվում է հեղափոոխական շարժման մեջ, մասնակցում երիտասարդական խմբակին, կապ էր պահպանում Լատվիայի սոցիալ-դեմոկրատական Մալիենեի կազմակերպության հետ։ 1916 թվականին մտավ բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո երիտասարդ բոլշևիկը ընտրվել է բանվորների պատգամավորների Ցեսիսի խորհրդի անդամ։ 1917 թվականի հոկտեմբերյան օրերին Մոսկվայում մարտնչում է յունկերների դեմ։ Երբ բռնկվում է սպիտակ չեխերի խռովությունը, Զվեյնեկը կամավոր մեկնում է Արևելյան ռազմաճակատ։ Շուտով նա նշւսնակվում է նոր կազմավորված դիվիզիայի կոմիսար, որը պաշտպանում էր խորհրդային զորքերի հաղորդակցման ուղիների կարևոր հանգույցը՝ Ինզա կայարանը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Զվեյնեկը արագորեն վիթխարի հեղինակություն նվաճեց կարմիրբանակայինների շրջանում։ Բուգուրուսլանի գրավման համար քաջարի կոմիսարը պարգևատրվեց պատվավոր հեղափոխական զենքով։ Արևելյան ռազմաճակատի կարմիր զորամասերը, և դրանց թվում Ինզենյան դիվիզիան, ձախողեցին սպիտակգվարդիականների Մոսկվա ճեղքել-դուրս գալու ծրագիրը։

Գ. Պ. Զվեյնեկը սպիտակգվարդիականներից ազատագրված շրջաններում անցկացնում էր միտինգներ, բացատրելով կարմիր բանակի նպատակները, մասնակցում էր այնտեղ խորհրդային իշխանության մարմինների ստեղծմանը, գնդերում կազմակերպում էր կուսակցական դպրոցներ, պատրաստում էր ագիտատորներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 118-121։