Հե՜յ, ո՞վ կա այդտեղ (ֆիլմ)

(Վերահղված է Հեյ՜, ո՞վ կա այդտեղից)

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, 1979 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմում պատմում է երիտասարդ տղայի և աղջկա մասին, ում սերը զոհ է դառնում քաղքենիների անհանդուրժողականությանը[1]։

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Թվական1979 թ.
Լեզուհայերեն
ՌեժիսորՄարատ Վարժապետյան
Սցենարի հեղինակՄարատ Վարժապետյան
ԴերակատարներԱնդրեյ Պոդոշյան, Մարի Սեթխանյան
ՕպերատորՄարատ Վարժապետյան, Ա. Մովսիսյան
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
Կինոընկերություն«Երևան» ՀՖՍ
Տևողություն48 րոպե

Ֆիլմում նկարահանվել են Անդրեյ Պոդոշյանն ու Մարի Սեթխանյանը։

Սյուժե խմբագրել

Բանտարկված պատանին անընդհատ գոռում է՝ Հե՜յ, ո՞վ կա այդտեղ։ Նրա ձայնը լսում մի աղջիկ, ում հետ նա խոսքի է բռնվում։ Էմիլի Սմիթը տղային պատմում է, որ մարդիկ պատրաստվում են սպանել նրան իբր թե մի կնոջ բռնաբարելու համար։ Տղան պատմում է, որ ինքը թափառական է, այդ կինն ուզում էր, որ ինքը նրան փող տար, իսկ ինքը ոչինչ չուներ։ Երբ Էմիլին գնում է ատրճանակ բերելու, վանդակի մոտ է գալիս այն կնոջ ամուսինը։ Տղան նրան պատմում է, որ կինն ինքն է մոտեցել իր հետ ծանոթնալու, հետո հրավիրել է իր տուն, իսկ երբ ինքը հրաժարվել է փող տալ, կինն աղմուկ է բարձրացրել և իրեն բռնել են։ Նա կրակում է տղայի վրա, երբ վերջինս ասում է, թե նա ամենայն հավանականությամբ իմացել է իր կնոջ արարքների մասին և ուղղակի վախենում է իր ընկերներից։ Էմիլին վերադառնում է, բայց չի կարողանում փրկել տղային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել