Բացել գլխավոր ցանկը
Հեղուկ ազոտ
Ուսանողները պատրաստում են պաղպաղակ հեղուկ ազոտի միջոցով

Հեղուկ ազոտ, ազոտի հեղուկ վիճակը, որն ունի շատ ցածր ջերմաստիճան։ Արտադրվում է հեղուկ օդի ֆրակցիոն թորումով։ Հեղուկ ազոտը անգույն մաքուր հեղուկ է 0․807 գ/մլ խտությամբ և 1․43 դիելեկտրիկ հաստատունով[1]։ Հեղուկ ազոտը սովորաբար նշանակում են LN2 կամ "LIN" կամ "LN"։ Ազոտի երկատոմ մոլեկուլը պահպանվում է նույնիսկ հեղուկացումից հետո[2]

Մթոնոլորտային ճնշման պայմաններում հեղուկ ազոտը եռում է -195.79 °C-ում, կրիոգեն հեղուկ է, որը կենդանի հյուսվածքի հետ շփվելիս առաջացնում է արագ սառեցում։

Ջերմամեկուսացման պայմաններում, օրինակ՝ թերմոսներում, հեղուկ ազոտը կարող է պահվել և տեղափոխվել։ Կախված չափից և ձևից թերմոսները (Դյուարներ) հեղուկ ազոտը կարող են պահպանել մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։
Գերհերմետիկ թերմոսների ստեղծումը թույլ տվեց հեղուկ ազոտը պահհպանել էլ ավելի երկար, 2%/օր կորստով

Հեղուկ ազոտը հնարավոր է սառույց դարձնել վակումային պոմպերի միջոցով[4] ։ Հեղուկ ազոտը սառույցի է վերածվում 63 Կ (−210 °C; −346 °F) ջերմաստիճանում։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Murphy E. J., Morgan S. O.։ «The Dielectric Properties of Insulating Materials»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2012 
  2. Henshaw, D. G., Hurst, D. G., Pope, N. K. (1953)։ «Structure of Liquid Nitrogen, Oxygen, and Argon by Neutron Diffraction»։ Physical Review 92: 1229։ doi:10.1103/PhysRev.92.1229 
  3. DATA BOOK for Cryogenic Gases and Equipment. aspenycap.org
  4. Umrath, W. (1974)։ «Cooling bath for rapid freezing in electron microscopy»։ Journal of Microscopy 101: 103–105։ doi:10.1111/j.1365-2818.1974.tb03871.x