Հեկտոր Կանայան
Հեկտոր Վազգենի Կանայան (հունիսի 17, 1930, Երևան, ԽՍՀՄ - օգոստոսի 21, 2015, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զինվորական երաժիշտ, կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության ուսուցիչ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1974)։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Կարմիր աստղ» երգի-պարի անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1977-1981)[1], փոխգնդապետ։
Հեկտոր Կանայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1930 Երևան, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 21, 2015 (85 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | կլառնետ |
Անդամակցություն | Կարմիր աստղ (անսամբլ) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Զինվորական դիրիժորների ինստիտուտը։ 1955-1977 թվականներին եղել է զինվորական նվագախմբերի դիրիժոր։ 1977 թվականին ստեղծել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Կարմիր աստղ» երգի-պարի անսամբլը։ 1977-1981 թվականներին եղել է այդ համույթի գեղարվեստական ղեկավարը։ 1981-1986 թվականներին եղել է Գերմանիայում (Դրեզդեն) Խորհրդային զորքերի խմբի 1-ին գվարդիական տանկային բանակի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։
1986 թվականից թոշակի է անցել։ 1986-2006 թվականներին եղել է Մոսկվայի պետական երաժշտական ինստիտուտին կից Յու. Շապորինի անվան երաժշտական դպրոցի տնօրեն-պրոռեկտոր, որտեղ աշխատել է նաև որպես սաքսոֆոնի ուսուցիչ։
Մահացել է 2015 թվականի օգոստոսի 21-ին։ Աճյունասափորը թաղված է Վվեդենսկոե գերեզմանատանը։