Հեգեմոնիկ առնականություն

Հեգեմոնիկ առնականություն (անգլ.՝ hegemonic masculinity), նաև գերիշխող կամ դոմինանտ տղամարդկություն` տերմին, որը ներկայացրել է ավստրալիացի սոցիոլոգ Ռավին Քոնելը[1], նկարագրելու համար տղամարդկանց համայնքի մշակույթի հիերարխիայի գագաթին գտնվող և դրա գերակշռող մասի բաժանվող առնականության տեսակը[2][3][4]։ Ռուս գիտնական Իգոր Կոնը հեգեմոն առնականությունը համարում է որպես սոցիալ-մշակութային նորմատիվ կանոն, որով առաջնորդվում են տղամարդիկ և տղաները[5]։

«Իսկական տղամարդու» կերպարը խմբագրել

Հեգեմոնիկ առնականությունը տղամարդկության ցանկալի «նորմատիվ» մոդելն ու իդեալն է։ Այս օրինակներին հետևելու ցանկությունը հասարակության մեջ խրախուսվում է[2][4]։ Չնայած դրան, ոչ բոլոր տղամարդիկ են փորձում ենթարկվել հեգեմոնիկ առնականության չափանիշներին[5]։

Հեգեմոնային առնականությունը արտացոլում է այս կամ այն հասարակության մեջ գոյություն ունեցող «իսկական տղամարդ» հասկացությունը և իրականացվում է կանանց կամ այլ քիչ հեղինակավոր ձևերի հետ հարաբերություններում («կեղծ տղամարդիկ»)[5][6]։ Այս հեգեմոնիան հիմնված է բռնության և ճանաչման վրա[5][3]։ Հեգեմոնիկ առնականության հակառակը առնականության տարբեր մարգինալացված մոդելներ են, որոնք գոյություն ունեն էթնիկ, սոցիալական և սեռական փոքրամասնությունների խմբերում։ Տղամարդկության այս դրսևորումները մեծամասնության կողմից գնահատվում են որպես «արատավոր», մարգինալացվում և ընկալվում են հանդուրժողականության տարբեր մակարդակներով` հաճախ դառնալով հայրիշխանական հասարակությունների խտրականության օբյեկտներ[6][3][4]։

Հեգեմոնիկ առնականությանը բնորոշ են կանացի ամեն ինչից խուսափելը(«առանց կանանց»), հոմոֆոբիան, ինքնավստահությունը, ագրեսիվությունը, մրցակցությունը, բարձր սոցիալական կարգավիճակի համար պայքարը, անտարբեր սեքսուալությունը և զգացմունքային զսպվածությունը[7]։ Հեգեմոնիկ առնականությունը մեծ ազդեցություն ունի տղաների սոցիալականացման գործընթացի վրա` նրանց մոտ զարգանում են իշխանության, ուժի, սիրո հետ կապված ուժեղ զգացմունքներ, ինչպես նաև տաբու են դարձնում թուլությունը, որը արտահայտված է վախով, քնքշությամբ և ամոթի զգացումով[8]։

Սոցիալապես և էթնիկորեն մարգինալացված որոշ խմբերի համար հեգեմոնիկ առնականությունը արտահայտվում է բողոքական առնականությամբ, որը ձգտում է վերակենդանացնել «իսկական տղամարդկային սկզբունքը» և դեմ է «ֆեմինացված», «մտավորականացված» և «հոմոսեքսուալ» արևմտյան քաղաքակրթությանը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Синельников А. С. Словарь гендерных терминов // Вестник ТГУ / Под ред. А. А. Денисовой. — Томск: ТГУ, 2002. — № 1(17).

Արտաքին հղումներ խմբագրել

  • Анна Темкина. (2013 թ․ հունիսի 12). «Настоящий мужчина». Полит.ру. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.