Հե՜յ, ո՞վ կա այդտեղ (ֆիլմ)
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, 1979 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմում պատմում է երիտասարդ տղայի և աղջկա մասին, ում սերը զոհ է դառնում քաղքենիների անհանդուրժողականությանը[1]։
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Թվական | 1979 թ. |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Մարատ Վարժապետյան |
Սցենարի հեղինակ | Մարատ Վարժապետյան |
Դերակատարներ | Անդրեյ Պոդոշյան, Մարի Սեթխանյան |
Օպերատոր | Մարատ Վարժապետյան, Ա. Մովսիսյան |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Կինոընկերություն | «Երևան» ՀՖՍ |
Տևողություն | 48 րոպե |
Ֆիլմում նկարահանվել են Անդրեյ Պոդոշյանն ու Մարի Սեթխանյանը։
Սյուժե
խմբագրելԲանտարկված պատանին անընդհատ գոռում է՝ Հե՜յ, ո՞վ կա այդտեղ։ Նրա ձայնը լսում մի աղջիկ, ում հետ նա խոսքի է բռնվում։ Էմիլի Սմիթը տղային պատմում է, որ մարդիկ պատրաստվում են սպանել նրան իբր թե մի կնոջ բռնաբարելու համար։ Տղան պատմում է, որ ինքը թափառական է, այդ կինն ուզում էր, որ ինքը նրան փող տար, իսկ ինքը ոչինչ չուներ։ Երբ Էմիլին գնում է ատրճանակ բերելու, վանդակի մոտ է գալիս այն կնոջ ամուսինը։ Տղան նրան պատմում է, որ կինն ինքն է մոտեցել իր հետ ծանոթնալու, հետո հրավիրել է իր տուն, իսկ երբ ինքը հրաժարվել է փող տալ, կինն աղմուկ է բարձրացրել և իրեն բռնել են։ Նա կրակում է տղայի վրա, երբ վերջինս ասում է, թե նա ամենայն հավանականությամբ իմացել է իր կնոջ արարքների մասին և ուղղակի վախենում է իր ընկերներից։ Էմիլին վերադառնում է, բայց չի կարողանում փրկել տղային։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» Արխիվացված 2017-08-15 Wayback Machine ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի էջում