Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես

«Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես...», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1922 թվականի օգոստոսի 12-ին։

«Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես...»
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922, օգոստոսի 12
Հրատարակչություն«Հայրենիքի ձայն»
ՎիքիդարանՀե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես

Պատմություն խմբագրել

Քառյակը նվիրված Է բժիշկ Գրիգոր Սաղյանին։ Ստեղծագործության ինքնագիրը չի պահպանվել։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում Է Աշխեն Թումանյանի ձեռքով արտագրված մեկ օրինակ, «էս Է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր» քառյակի հետ, նույն էջի վրա։ Առաջին անգամ տպագրվել Է «Հայրենիքի ձայն» սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շաբաթաթերթում (1965,№ 4)։

Տպագրվում Է Աշխենի արտագրած օրինակից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 537.