Հափուկ գնդապտուղ

բույսերի տեսակ
Հափուկ գնդապտուղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հափուկազգիներ
Տեսակ Հափուկ գնդապտուղ
Լատիներեն անվանում
Reseda globulosa


Հափուկ գնդապտուղ (լատին․՝ Reseda globulosa), հափուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Երկամյա կամ միամյա բույս է։ Ցողունները մերկ են։ Տերևները հնգաբլթակ են, բլթակները նեղ թիաձև, փնջով հեռացող, տերևի վերին կեսում։ Ծաղկաբույլի ճյուղիկները դեպի վերև սեղմված են։ Բաժակաթերթերը գծային են, պտղի ժամանակ՝ պահպանվող և համարյա չմեծացող։ Տուփիկը գնդաձև տափակացած է, երկարությունից լայն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է Մեղրու (Ագարակ, Նյուվադի) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Նախակովկասում, Մեծ Կովկասյան լեռների վրա, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման համակեցություններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հափուկ գնդապտուղ» հոդվածին։