Հարյուրամյա լամպ

աշխարհի ամենաերկարակյաց լամպը

Հարյուրամյա լամպ, աշխարհի ամենաերկարակյաց լամպի անվանումն է, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիայի Լիվերմոր քաղաքի հրշեջ ծառայության տարածքում և վառվում է 1901 թվականից մինչ այժմ[1]։ Հրշեջ բաժանմունքում պնդում են, որ այս լամպը անընդհատ վառվում է 116 տարի և այս ընթացքում անջատվել է միայն մի քանի անգամ։ Անսովոր բարձր ռեսուրսը լամպին ապահովել են աշխատանքի ցածր հզորությունը (40 վատտ) և թերի պայծառությունը։ Հարյուրամյա լամպը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։ Լամպի երկարակեցությունը հաճախ ներկայացնում են որպես ավելի ուշ արտադրված լամպերի համար պլանավորված հնեցման կիրառման ապացույց[3]։

Հարյուրամյա լամպը

Լամպին նվիրված կայք կա[4], որտեղ օրվա ցանկացած պահին հնարավոր է առցանց հետևել լամպի աշխատանքին հատուկ տեղադրված տեսախցիկների միջոցով։

Պատմություն խմբագրել

Հարյուրամյա լամպն արտադրել է «Շելբի էլեկտրիկ» ընկերությունը (անգլ.՝ Shelby Electric Company), որին կուլ է տվել «Ջեներալ էլեկտրիկը» (General Electric) 1912 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Century Light Bulb». National Public Radio. 2001 թ․ հունիսի 10. Վերցված է 2007 թ․ հունվարի 15-ին.
  2. Longest burning light bulb, Guinness World Records.
  3. Benca, Jeanine (2011 թ․ փետրվարի 6), «Tests shine light on the secret of the Livermore light bulb», Contra Costa Times.
  4. Հարյուրամյա լամպի պաշտոնական կայքը
  5. «The Little Bulb That Could… and Does», VIA, Արխիվացված է օրիգինալից (article) 2010 թ․ հունվարի 3-ին, Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.