Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում

Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում, 2016 թվականի հուլիսի 18-ին, տեղական ժամանակով մոտավորապես 21:15-ին Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու[1][2] 17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին[3] հարձակվել է Տրոյխտլինգեն-Վյուրցբուրգ երթուղով ընթացող գնացքի վրա։ Զինված լինելով դանակով և կացինով` նա վիրավորել է մարդկանց, առնվազն չորս հոգու գնացքում, և մեկին էլ` գնացքից դուրս[4]։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է 19 մարդ, 14-ը շոկ են ապրել` տեսնելով հանցագործությունը։ Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին փախուստի ժամանակ։ Հարձակումից հետո Վյուրցբուրգ-Հայդինգսֆելդ—Օքսենֆուրտ հատվսծը գնացքների երթևեկության համար փակվել է։ Ըստ վկաների` հանցագործը զոհերի վրա է նետվել «Ալահ աքբար» գոչելով։

Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում
RB Treuchtlingen-Gemünden.jpg
Շրջանային գնացքը Վինթերհաուզեն—Վյուրցբուրգ-Հեյդինֆսֆիլդ հատվածում
Տեսակհարձակում սառը զենքով
ՏեղադրանքՎյուրցբուրգ և Regionalbahn?
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվհուլիսի 18, 2016
Գրոհի միջոցսառը զենք
Զենքկացին դանակ
Զոհվածներ1
Վիրավորներ5
ԱհաբեկիչներՌիազ Խան Ահմադզաի

ԶոհերԽմբագրել

Հարձակման ենթարկվածները Հոնկոնգի քաղաքացիներ էին՝ ամուսիններ, նրանց դուստրն ու նրա ընկերը[5][6]։ Հինգերորդ զոհը տեղացի կին էր, որը իր շան հետ պտույտի էր դուրս եկել[2][7]։

ՀանցագործԽմբագրել

17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին հարձակումից մեկ քանի շաբաթ առաջ նա ապրել է Օքսենֆուրտում ՝ խնամակալ ընտանիքում, մինչ այդ ապրել է փախստականներին հատկացված հանրակացարանում։ Հարձակվողի սենյակում գտել են ձեռքով նկարած Իսլամական հանրապետության դրոշը[8] Հետաքննությունից պազվել է, որ հանցագործը ահաբեկչությունն իրականացրել է ցանկանալով վրեժ լուծել իր հավատակիցների տանջանքների համար։ Բավարիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեսաձայնագրության իրական լինելը, որտեղ հանցագործը հայտարարում է, — «Ես իսլամական հանրապետության զինվորն եմ, և սկսում եմ սրբազան գործողություն Գերմանիայում։ Ժամանակն է»[9]։"

Կատարվածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական հանրապետություն կազմակերպությունը[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Narayan Chandrika, Cook Lonzo, Berlinger Joshua (2016-07-19)։ «Police: ISIS-like flag found in train attacker's apartment»։ CNN։ Վերցված է 2016-07-19 
  2. 2,0 2,1 «ISIS claims responsibility for ax attack on German train»։ New York Times։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  3. Die Terrormiliz ISIS hat ein Bekennervideo des mutmaßlichen Axt-Attentäters von Bayern veröffentlicht! (գերմ.)
  4. «Was wir über den Angriff bei Würzburg wissen - und was nicht»։ Süddeutsche Zeitung։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  5. «Germany axe attack: Assault on train in Wurzburg injured HK family»։ BBC։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  6. «Hand-painted Isis flag 'found in room of train attacker'»։ thelocal.de։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  7. «Angriffe mit Vernichtungswillen»։ Der Spiegel։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  8. Неизвестный напал на пассажиров поезда под Вюрцбургом
  9. Террорист в баварском поезде действовал из ненависти к «неверным» (ռուս.)
  10. ИГИЛ взяло ответственность за нападение на поезд в Германии (ռուս.)