Հարավային Օլենի կղզի՝, կղզի Օնեգա լճի հյուսիսային մասում։

Հարավային Օլենի կղզի
Տեսակկղզի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՄեդվեժեգորսկի շրջան
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Կարելիայի Մեդվեժեգորսկի շրջանի Վելիկոգուբսկի գյուղական բնակավայրի տարածքում, Կիժի կղզուց 12 կիլոմետր արևելք։ Պատկանում է Կիժիի լեռնաշղթային։ Ունի 2,5 կիլոմետր երկարություն[1] և 75 հա տարածք[2]։

Հարավային Օլենի կղզին Կարելիայի հնագիտական և երկրաբանական հուշարձան է, որտեղ պահպանվում են Վերին Յաթուլիայի եզակի կրաքար դոլոմիտային ժայռերը, մոտ 2 միլիարդ տարվա վաղեմություն ունեցող բրածոների (ստրոմատոլիտներ և օնկոլիտներ) հավաքածուն։

Հնագիտություն

խմբագրել

1936—1938 թվականներին Լենինգրադի հնագիտության ինստիտուտի աշխատակիցները այստեղ հնագիտական պեղումներ են անցկացրել։ Հայտնաբերվել է ավելի քան 170 գերեզման[2]։

Կղզում հայտնաբերվել է մեզոզոյան դարաշրջանից երկու բնակավայր։ Առաջինը՝ Օլենաստրովսկայի կայան[3] և Հարավային Օլենի կղզի 2[4]։ Այս կղզում թաղել են Օբոնեժսկու բնակչությանը, որը ապրել է մեզեզոյի դարաշրջանում[5]։

XVIII դարից կղզում կարքար կար։ 1908 թվականին Կուրգենիցի և Լախտա գյուղերի բնակչությունը կղզին վարձակալության հանձնեց Հյուսիսային լեռնահանքային ընկերությանը[6]։ Կղզում աշխատում էին ավելի քան 100 աշխատողներ Ֆինլանդիայից։ 1928 թվականին ստեղծվեց «Օլենոստրովսկու կրաքարի ձեռնարկությունը»[7]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ֆինլանդիան գրավեց կղզին 1941 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի հունիսը։ 1928 թվականին բացված ձեռնարկությունում սկսեցին աշխատել գերմանացի ռազմագերիներ։ 1956 թվականին ձեռնարկության լուծարումից հետո ապամոնտաժվել է կղզու երկաթուղին[8]։

Տես նաև

խմբագրել
  • Список особо охраняемых природных территорий Карелии
  • Оленеостровский могильник (Онежское озеро)

Ծանոթագրություն

խմբագրել
  1. Остров Южный Олений
  2. 2,0 2,1 Южный Олений остров. Yuzhnyy Oleniy (Southern Deer’s) Island
  3. Тарасов А. Ю. Каменная индустрия Оленеостровской мезолитической стоянки в окрестностях острова Кижи: технико-типологический анализ // Кижский вестник. Петрозаводск, 2011. Вып.13. С.211–272.
  4. Тарасов А. Ю., Мурашкин А. И., Герман К. Э. Новые исследования на Южном Оленьем острове Онежского озера // Кольский сборник. СПб., 2007. С.41–81.
  5. Герман К. Э., Мельников И. В. Археологические древности первобытной эпохи окрестностей острова Кижи
  6. Гущин Б.А. Из истории Оленеостровских известковых разработок (1928-1956)
  7. Богданов Д.С.Оленьи острова
  8. «Узкоколейные железные дороги республики Карелия». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Герман К. Э., Тарасов А. Ю., Мурашкин А. И. Новые исследования на Южном Оленьем острове Онежского озера // Кольский сборник. С-Пб. С.41-81.

Հղումներ

խմբագրել