«Հարանց վարք», զրույցների ժողովածու՝ սուրբ հայրերի վարքի ու խրատների մասին։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1641 թվականին Նոր Ջուղայում՝ Սբ Ամենափրկիչ վանքի տպարանում, տպագրիչ՝ Խաչատուր Կեսարացի։ Տիտղոսաթերթ չունի (705, 4°, 17 x 12,8 սմ)։

Տպագրվել է նաև 1720-1723 թվականներին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում, որի տիտղոսաթերթին գրված է՝ «Գիրք որ կոչի Հարանց վարք։ Եղեւ տպեցեալ եւ ի լոյս ածեալ….» (568 էջ, 6°, 24 x 16 սմ) ինչպես նաև 1855 թվականին Վենետիկում՝ Սբ Ղազարի տպարանում («Վարք սրբոյ հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին ըստ կրկին թարգմանութեան նախնեաց», հ. 1–2):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։