Հարաբերականության սկզբունք

Հարաբերականության սկզբունք, փորձերի ամփոփումը հանդիսացող դրույթ, ըստ որի՝ բնության օրինաչափությունները ձևակերպող մաթեմատիկական հավասարումները բոլոր հաշվարկման համակարգերում պետք է նույնը լինեն։ Հաշվարկման իներցիալ համակարգերի դեպքում այն կոչվում է հարաբերականության հատուկ սկզբունք, դրա վրա է կառուցված հարաբերականության հատուկ տեսությունը։ Հաշվարկման կամայական համակարգի դեպքում այն կոչվում է հարաբերականության ընդհանուր սկզբունք և ընկած է հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 276