Հավսեկ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սարբերդի վիլայեթի Չարսանճագ գավառում։ 1914 թվականին ուներ 18 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս. Մինաս)։ Հավսեկ Վերինի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270