Հավասարաչափ աղմուկ, սպիտակ աղմուկ[1], որի յուրաքանչյուր արժեքի հավանականությունը նույնն է տվյալ էներգիաների ձայնածավալում, այսինքն U(t)-ն անվերջ հավասարաչափ տարածվում է։ Հավասարաչափ աղմուկը չի հանդիպում առօրյայում, սակայն օգտագործվում է որպես խոչընդոտների ազդեցության պարզեցված տարբերակ։ Դրա վերլուծությունն զգալիորեն ավելի հեշտ է, քան այլ տեսակներինը, ինչը թույլ է տալիս արագացնել մոտավոր հաշվարկները։

Հավասարաչափ աղմուկի տարածումը

Նկարագրություն խմբագրել

 
Սպիտակ աղմուկի գրաֆիկ

Հավասարաչափ աղմուկի կոռելյացիայի շառավիղը շատ ավելի փոքր է աղմուկի աղբյուրի բոլոր բնորոշ ժամանակային պարամետրերից՝ տևողություն, տատանումների պարբերություն և այլն[2]։

Հավասարաչափ աղմուկի տատանման լայնույթի սպեկտրները ունեն հորիզոնական ուղիղ ձև՝ մշտական մակարդակից աննշան պատահական շեղումներով։

Հավասարաչափ աղմուկի մոդելը օգտագործվում է այն պրոցեսներում, ինչպիսիք են ջոնսոնական աղմուկը (ջերմային) կամ կոտորակային աղմուկը։ Որպես հավասարաչափ աղմուկ կարելի է նկարագրել պատահական չափման սխալները, որոնք առաջացել են կոնկրետ աղբյուրից։ Լսելի հաճախությունների տիրույթում հավասարաչափ աղմուկի օրինակ է ջրվեժի աղմուկը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Астронет > Белый шум». Астронет. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  2. 2,0 2,1 «Белый шум. РЕАЛЬНАЯ ФИЗИКА. Глоссарий по физике». bourabai.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. http://www.kit-e.ru/articles/circuit/2007_11_146.php
  2. https://habrahabr.ru/post/191438/