Հասմիկ Կարապետյան

հայ երգչուհի

Հասմիկ Կարապետյան (հուլիսի 4, 1977(1977-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

Հասմիկ Կարապետյան
Ծնվել էհուլիսի 4, 1977(1977-07-04) (44 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1977 թվականին Երևանում։ 1994 թվականին ավարտել է Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ Սովորել է նաև «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Երեք տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում, որը կիսատ է թողել ԱՄՆ տեղափոխվելու պատճառով։

Երգել սկսել է մանուկ հասակից։ 1995 թվականին «Գարուն» երգով մասնակցել է «Բոհեմ» երգի փառատոնին։ 1995-1997 թվականներին աշխատել է «Արձագանք» ստուդիայում որպես մենակատար և երաժիշտ, ձայնագրել է 6 երգ, համերգներով հանդես եկել Հայաստանում։ 1997-1999 թվականներին երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ 2007 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել «Հեռուստախոհանոց», «Բարի լույս հայեր», «Երբ պարում են աստղերը», «Առավոտը Շանթում», «Սկսենք նորից» հեռուստանախագծերը։ Համերգներով եղել է Հայաստանում և արտերկրում[1]։

Ալբոմներ և տեսահոլովակներԽմբագրել

2000 թվականին մեկնել է ԱՄՆ և թողարկել առաջին «Անձրև» ալբոմը։ 2000-2003 թվականներին նկարահանել է մի քանի տեսահոլովակ` «Ես գնում եմ», «Այս բեմում», «Անձրև», «Հոգիս» և այլն։ 2004 թվականին թողարկել է երկրորդ «Անծանոթ աշխարհ» ձայնասկավառակը։ Թողարկել է նաև «Հոգիս» (2006), «Լիալուսին»[2] (2010) ձայնասկավառակը։ 2009-2010 թվականներին նկարահանել է «Կրակի պար» և «Քո սիրո դիմաց» տեսահոլովակները։ 2013 թվականին ԴերՀովայի հետ համատեղ թողարկել է «Անհնարը» երգի տեսահոլովակը[3]։

ՄրցանակներԽմբագրել

  • «Այո» շոու-ծրագրի «Լավագույն հեղինակային կատարող», 1998
  • «Լավագույն երգչուհի», Մոսկվա
  • «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակ, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2006

Անձնական կյանքԽմբագրել

Նշանադրված է եղել հայ երգիչ Հայկոյի հետ։ Նրանք բաժանվել են 2002 թվականին[4]։ 2014 թվականին Հասմիկ Կարապետյանը նշանադրվել է ամերիկահայ դիջեյ, երաժիշտ, պրոդյուսեր Շանթ Քրմզեանի հետ[5], որը հայտնի է SOUNDKODE բեմական անվամբ։ 2015 թվականի հուլիսի 6-ին նրանք ամուսնացել են։ 2016 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տաթևը[6]։

ԾանոթագրություններԽմբագրել