«Հասկ», ուսանողական, կրթամշակութային ամսաթերթ։ ՀԱԱՀ պաշտոնաթերթ։

Հասկ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2000
ՀիմնադիրՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2000 թվականից Երևանում։ Խմբագիր՝ Անի Խուդավերդյան։

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Գյուղատնտես» և Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի «Կադրերի համար» (երկուսն էլ՝ 1988-1990) պարբերականների շարունակությունն է։

Լուսաբանում է բուհի գիտակրթական գործունեությունը, ներկայացնում ռեկտորատի, գիտխորհրդի կարևոր որոշումները, անդրադառնում է մշակութային, մարզական միջոցառումներին, միջբուհական հարաբերություններին, ՀՀ ներքին կյանքին և արտաքին քաղաքականությանը։ Տպագրում է բուհի ուսանողների գրական ստեղծագործություններ, որոնք ամփոփվում են տարեվերջյան «Հունձք» գրական հավելվածում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։