Հասարակական պաշտպան, քրեական դատավարությունում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որը տվյալ կազմակերպության հանձնարարությամբ մասնակցում է դատական քննությանը և կատարում պաշտպանի խնդիրներ։ Հասարակական պաշտպանը դատավարության ինքնուրույն մասնակից է, օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից։ Հասարակական պաշտպանը կարող է մասնակցել դատավարությանը, անկախ պաշտպանյալի ցանկություններից։ Սակայն, եթե հանցանքի ծանրության մասին հաղորդված տվյալները ճիշտ չեն, հասարակական պաշտպանին իրավունք է տրված հրաժարվել պաշտպանությունից։ Հասարակական պաշտպանի մասնակցությունը նպաստում է գործի բազմակողմանի քննությանը, բարձրացնում դատավարության դաստիարակչական նշանակությունը։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 251