«Յառաջ», հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ Ֆրանսիայում (1925-2009)։ Խմբագիրներ՝ Շավարշ Միսաքյան, Արփիկ Միսաքյան։ Լույս է տեսել ընդամենը 22 214 օրինակով։ 1976 թվականից հրատարակվել է նաև օրաթերթի «Միտք և արվեստ» միամսյա հավելվածը։

Օրաթերթի անդրանիկ համարը (օգոստոսի 2, 1925)

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1925 թվականից մինչև 2009 թվականը՝ Փարիզում։ Ընդհատվել է 1940-1945 թվականներին պատերազմի տարիներին։ Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի, ապա՝ ՀՅԴ Ֆրանսիայի կազմակերպության պաշտոնաթերթը։ Ապագային եղել է անկախ թերթ։

Թերթը լուսաբանում էր սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ կյանքի իրադարձությունները («Ձայներ գավառեն», «Գաղութե գաղութ» բաժիններ), ներկայացրել է հայ քաղաքական կուսակցությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը։ Տպագրել է հայ և համաշխարհային դասական գրականության նմուշներ, անտիպ էջեր, պատմությանը, արվեստին, իրավունքին նվիրված հոդվածներ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայ Սփյուռք հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 243