Հապաղման տարր, իմպուլսային ազդանշանները ժամանակավորապես ուշացնող էլեկտրական սխեմա, որն ունի մեկ մուտք և մեկ կամ մի քանի ելք։ Հապաղման տարրերը լինում են ասինխրոն և սինխրոն։ Ասինխրոն հապաղման տարրերում ելքի ազդանշանը ստացվում է մուտքին ազդանշան հաղորդելուց հապաղման t ժամանակից հետո, որը որոշվում Է սխեմայի պարամետրերով։ Սինխրոն հապաղման տարրերում ելքի ազդանշանը ստացվում Է մուտքին ազդանշան հաղորդելուց հետո՝ սինխրոնացման ազդանշանների պարբերությանը հավասար ժամանակ անց։ Հապաղման տարրերը լինում են պասսիվ (չունեն ուժեղացնելու հատկություն) և ակտիվ (ուժեղացնում են ազդանշանը)։ Հապաղման տարրերն օգտագործվում են ավտոմատիկայում և Էլեկտրոնային հաշվողական մեքենաների զանազան հանգույցներում՝ ազդանշանների տարբեր ժամանակային շեղումներ ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 241