Հաշտություն (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Հաշտություն»[1][2], Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը։ Գրված է 1892 թվականին, սակայն 1893 թվականին Թումանյանը կրկին անդրադարձել է այս բանաստեղծությանը։

Հաշտություն
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանՀաշտություն

Պատմություն խմբագրել

ԳԱԹ Թֆ № 9 (լրացուցիչ) պահվում է առաջին տարբերակը , որն ավելի ընդարձակ է, թվագրված է «92/93՝ 5 և 6 տները»։

ԳԱԹ Թֆ № 11 պահվում է ևս մեկ ինքնագիր, որը 20 տող է, խնամքով արտագրած և կետադրոությունը ճշտած, թվագրված է «93 մարտի 30»։ Երևում է, որ բանաստեղծը հրատարակության է պատրաստվել, որի օրինակը, սակայն, ինչ-ինչ պատճառներով տպագրության չի հանձնել։

Առաջին անգամ, Ա ինքնագրից, տպագրվել է ԳԵ, էջ 114, այնուհետև՝ ԵԺ I, 449-450։ Երկու հրատարակություններում էլ կան խմբագրական միջամտություններ։

Տպագրվում է Բ ինքնագրից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 580
  2. https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6