Հաշվապահական գրքերն են․

  • Գլխավոր հաշվապահական գիրք
  • Դեբիտորական պարտքերի գիրք
  • Կրեդիտորական պարտքերի գիրք
  • Դրամական միջոցների գիրք

Գլխավոր հաշվապահական գիրք խմբագրել

Գլխավոր հաշվապահական գիրքը ներառում է բոլոր հաշիվների հանրագումարները։ Այդ հաշիվները պարունակում են բոլոր մնացորդները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար, այսինքն ակտիվների, պարտավորությունները, եկամուտների և ծախսերի հաշիվները։Գլխավոր գիրքը, սովորաբար, գտնվում է գլխավոր հաշվապահի հսկողության տակ, իսկ նա ժամանակ չունի ամեն օր մեծ քանակությամբ գործառնությունները գրանցում կատարելու համար։ Օգտագործելով հաշվապահական գրքերը հնարավոր է բացառել մանրամասն աշխատանքը գլխավոր գրքից՝ ներառելով այլ գրքերի մեջ և հանձնարարելով կրտսեր անձնակազմին։ Որոշակի գործառնություններ կարող են պահվել գաղտնի, այսինքն՝ գլխավոր հաշվապահական գրքի մատչելիությունը կարելի է սահմանափակել։ Հաշվապահական գրանցումների համակարգչայնացումը կարող է իրականացվել մասնակիորեն։

Դեբիտորական պարտքերի գիրք խմբագրել

Դեբիտորական պարտքերի գիրքը արտացոլում է գնորդների դեբիտորական պարտքերը ապառիկ վաճառքի գծով։

Կրեդիտորական պարտքերի գիրք խմբագրել

Կրեդիտորական պարտքերի գիրքը արտացոլում է մատակարարների կրեդիտորական պարտքերը ապառիկ գնումների գծով։

Դրամական միջոցների գիրք խմբագրել

Դրամական միջոցների գիրքը արտացոլում է կանխիկ դրամով և չեկերով կատարված բոլոր գործառնությունները։ Դրամարկղի գիրքը նախատեսված է կազմակերպության կողմից զանազան մանր վճարումներ իրականացնելու համար, օրինակ, գրասենյակային ծախսեր, տրանսպորտային ծախսեր այլն։ Այն իրականացնելու լավագույն տարբերակը առհաշիվ գումարների համակարգն է։

1ին քայլ․ Որպես առաջին քայլ պետք է որոշել մանր, զանազան կանխիկ վճարումներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարը, որը կոչվում է «կանխիկ դրամի ֆոնդ» և այդ գումարով դուրս գրել չեկ։ Դա իրականացվում է դրամական միջոցների վճարման գրքի միջոցով՝ դեբետագրելով դրամարկղը և կրեդիտսգրելով բանկային հաշիվը։
2րդ քայլ․ Երբ գանձապահը վճարում է գումարը, նա գրանցում է դա դրամարկղի գրքում, ինչը կրկնակի գրանցման մաս չի կազմում։
3րդ քայլ․ Երբ դրամարկղում կանխիկ դրամը հասնում է նվազագույնի, դուրս է գրվում չեկ՝ անհրաժեշտ գումարով, որպեսզի այն լրացվի մինչև «կանխիկ դրամի ֆոնդի» գումար։ Այս փուլում գանձապահը վաուչերները ներկայացնում է չեկ ստուգող անձին։

Ցանկացած փուլում կանխիկ դրամի ֆոնդը պետք է հավասար լինի դրամարկղում փաստացի առկա կանխիկ դրամի և վերջին համալրումից հետո կատարված վճարումները հաստատող վաուչերների գումարին։

Գրականություն խմբագրել

Թաթուլ Մովսիսյան Հաշվապահական Հաշվառում 2015թ.