Հաշմանդամների տուն (Նովոչերկասկ)

Հաշմանդամների տուն (ռուս.՝ Дом инвалидов), շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Կառուցվել է հաշմանդամների համար` ի հիշատակ 1812 թվականի Հայրենական պատերազմի։ Այժմ շենքը զբաղեցնում է Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի երկրաբանության և նավթագազային գործի ֆակուլտետը։

Հաշմանդամների տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը (Հաշմանդամների տուն) Նովոչերկասկ քաղաքի ժամանակակից Բոգդան Խմելնիցկու և Տրոիցկայա փողոցների անկյունում կառուցվել է 1812 թվականի Հայրենական պատերազմի 100-ամյակի տոնակատարության առթիվ։

1812 թվականի Հայրենական պատերազմի տարիներին Դոնի կազակները ատաման Մատվեյ Իվանովիչ Պլատովի հրամանատարությամբ փառքի առժանացրին Դոնի զորքը։ Ֆրանսիացիների հետ պատերազմի հոբելյանի առթիվ որոշվեց քաղաքում կառուցել տուն` Դոնի զորքի ցածրաստիճան 25 հաշմանդամների համար։

Այդ տարիներին Ռուսաստանի ողջ տարածքում արդեն գործում էին զինվորական ծառայության ժամանակ առողջությունը կորցրած վետերանների համար տներ։ Դոնում սա առաջին հաշմանդամային տունն էր։ Տունը կառուցելու համար անցկացվել է դրամահավաք։ Հավաքված միջոցներով կառուցվել է E տառի տեսքով շենք։ Նախագծի հեղինակը եղել է ճարտարապետ Սերգեյ Իվանովիչ Բոլդիրևը։

Միջոցների սղության պատճառով շենքը չի բարեկարգվել ներսից, ուստի երկար ժամանակ դատարկ է մնացել։ 1917 թվականի ամռանը շենքն ինքնակամ զբաղեցրել է Նովոչերկասկի «Հիվանդ և վիրավոր զինվորների Դոնի կոմիտե» կազմակերպությունը, որն զբաղվում էր Հաշմանդամների տան բարեկարգման աշխատանքներով։ Կազմակերպությունն աշխատել է այս շենքում նաև քաղաքացիական պատերազմի տարիներին։ Հայտնի է, որ Դոնի զորքի 1919 թվականի մարտի 31-ի հրամանով Միտյակինսկայա գյուղի ուրյադնիկ Անդրեյ Ավկսենտևիչ Լոբովը նշանակվել է Դոնի զորքի հաշմանդամների տան պատվավոր խնամակալ։

Խորհրդային իշխանության տարիներին շենքը տրվել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտին։ Այնտեղ գործել է մետաղագործության և մետաղագիտության ամբիոնը, լաբորատորիաներ և ուսումնական արհեստանոցներ։ Ներկայումս շենքը զբաղեցնում է Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարանի երկրաբանության և նավթագազային գործի ֆակուլտետը։

Ճարտարապետություն խմբագրել

Հաշմանդամների տան աղյուսե շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Ս. Ի. Բոլդիրևի նախագծով, առանձնանում է դորիական օրդերի զանգվածեղ սյուներով, որոնք ագուցված են ճակատի միատարր զանգվածի մեջ։ Շքամուտքի վերևում կառուցված է կիսակլոր պատուհանով կիսաշրջանաձև խորշ։ Մուտքից վերև երկու կողմերում Փառքի պսակներ են, որոնց տակ գրված է երկու տարեթիվ` 1812 և 1912 թվականներ, որոնք կապված են հոբելյանի` 1812 թվականի Հայրենական պատերազմի 100-ամյակի հետ։ Նախամուտքի կողային թևերն ընդգրկում են շենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ ГУ «Областная инспекция по охране и эксплуатации памятников истории и культуры» № 124 от 31.12.2002

Գրականություն խմբագրել

  • Захват помещения // Вольный Дон. -1917. -12 июня.
  • К захвату дома инвалидов // Вольный Дон. -1917. -15 июня.
  • Памяти Отечественной войны // Донские областные ведомости. -1914. - № 15.
  • Наш Новочеркасск: Сб. краеведческих очерков / Центральная городская библиотека им. А.С.Пушкина; историко-краеведческий клуб «Донцы». – Ростов-н/Д., 2005.

Աղբյուրներ խմբագրել