Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր

Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր, միջազգային օր, նշվում է ամեն տարի՝ մայիսի 5-ին[1]։

Պատմություն

խմբագրել

Այս օրը, դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա հետ միասին, նպատակ ունի մարդկանց ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների վրա, քանի որ նրանց աշխատանքի, մատչելի ենթակառուցվածքների, կրթության իրավունքը շատ հաճախ չեն հարգվում նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում[2][3]։

«Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրվա» պատմությունը սկսվում է 1992 թվականի մայիսի 5-ից։ Այդ օրը տասնյոթ երկրներից հաշմանդամություն ունեցող մարդիկ միաժամանակ անցկացրել են հավասար իրավունքների համար պայքարի և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման դեմ պայքարի առաջին համաեվրոպական օրը։ Այդ ժամանակվանից տարբեր երկրներում մայիսի 5-ին պարբերաբար անցկացվում են նմանատիպ միջոցառումներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Международный день борьбы за права инвалидов — 5 мая. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  2. «5 мая – Международный день борьбы за права инвалидов». РООИ «Перспектива. 2007 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  3. «Международный день борьбы за права инвалидов: российская специфика». «Коллективное Действие». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օր» հոդվածին։