Հանքափրկարար գործ, լեռնային գործի ծառայություն, որն ընդգրկում է վթարի դեպքում մարդկանց փրկելու, հանքահորերում և հանքարաններում վթարները կանխելու կամ վերացնելու աշխատանքները։ Ամենավտանգավոր վթարներն են՝ հանքային գազի (մեթան), ածխային կամ կոլչեդանային փոշու պայթյունները, ստորգետնյա հրդեհները, հանքային գազի և ածխի հանկարծակի արտանետումները, ընդերքային (լեռնային) հարվածներն ու ստորգետնյա ջրերի ճեղքումները դեպի փորվածքներ։ Գազերից թունավորվելը կանխելու համար հանքագործներին տրվում են հակագազեր։

Ամերիկացի հանքային փրկարար (1912թ․)

Հանքահորում վթարի ենթարկված հանքագործներին փրկելու, վթարները կանխելու ու վերացնելու համար յուրաքանչյուր երկրում կազմակերպվում է հանքափրկարար ծառայություն։ Հանքափրկարար աշխատանքները կատարում են հանքափրկարար զորամասի մարտիկները, որոնք օգտագործում են հանքային ռեսպիրատորներ, անձնական պաշտպանության միջոցներ, հանքային հրդեհները հանգցնելու տեխնիկական միջոցներ, հանքային օդի բաղադրությունը վերահսկող սարքեր, տեղափոխման ու կապի միջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 237
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանքափրկարար գործ» հոդվածին։